Նիկոլը վրեժխնդիր է լինում․ հերթը Քաջարանի քաղաքապետինն է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին զայրացրել են Սյունիքի մարզի համայնքապետերի հակաիշխանական հայտարարությունները։
Դեկտեմբերի 21-ին, մեր տեղեկություններով, նրա հրահանգով է բերման ենթարկվել ու այնուհետև ձերբակալվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, ով հայտարարել էր, թե հանրահավաք է կազմակերպելու՝ ընդդեմ դավաճան վարչապետի։
Հաջորդ թիրախը, փաստորեն, Սյունիքի մարզի Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն է:
Այլ կերպ ասած՝ Նիկոլը Սյունիքում պատշաճ ընդունելության չարժանանալով՝ որոշել է վրեժխնդիր լինել։