Ամեն ժամը կարևոր է. Վազգեն Մանուկյանը բանակին և ոստիկանությանը կոչ արեց անցնել ժողովրդի կողմը
Ես կոչ եմ անում բանակին՝ անհապաղ հայտարարությամբ միացեք մեր ժողովրդին: Ես կոչ եմ անում ոստիկանությանը անհապաղ հայտարարությամբ միացեք ժողովրդին: այդ մասին Երևանի Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Ամեն ժամը կարևոր է, և դուք ձեզ կարդարացնեք դրանով: Չէ՞ որ դուք հերոսաբար 1990 թվականներից սկսած դուք եղել եք ռազմաճակատներում: Դուք պաշտպանել եք հայրենիքը: Ոչ միայն բանակը, այլև ոստիկանության ստորաբաժանումները մասնակցում էինք պատերազմին: Եվ շատ բարդ տեղերում իրենց կյանքով պաշտպանում էին մեր հայրենիքը: Մի թողեք, որ ժողովուրդն օրերով հավաքվի այստեղ: Անցեք մեր կողմ, այսօր կլուծենք հարցը: Եվ ես չեմ ուզում ասել՝ Հայաստանն առանց Նիկոլի, ես ուզում եմ ասել՝ Հայաստանը մենք ենք»,- իր խոսքը եզրափակեց նա: