Վաղը կշարունակվեն անհնազանդության ակցիաները, ապա տեղի կունենա մեծ հանրահավաք, դիմելու ենք վճռական գործողությունների. Իշխան Սաղաթելյան
Վաղը մինչև ժամը 16:00-ն ամբողջ Հանրապետությունով կշարունակվեն անհնազանդության ակցիաներ, իսկ 16:00-ին Հանրապետության հրապարակում կլինի մեծ հանրահավաք: Այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նա նախ նշեց, որ այն քաղաքացիները, ովքեր ուզում են գիշերել այնտեղ, պայմաններ ստեղծելու են, իրենցից շատերը մնալու են: «Մենք հայտարարել ենք, որ հրապարակը չենք լքելու այնքան ժամանակ, քանի դեռ գերագույն գլխավոր խրտվիլակը նստած է այն շենքում: Գիշերելու ենք այստեղ, վաղը առավոտից ամբողջ ՀՀ-ում շարունակվելու են անհնազադնության ակցիաները, ևս մեկ օր հայտարարում ենք գործադուլ և դասադուլ, իսկ ժամը 16:00-ին բոլորս հավաքվում ենք այտեղ՝ մեծ հանրահավաքի»,- հայտարարեց նա: