Ադրբեջանը թաքցնում է գերեվարված հայերի իրական թիվը. Արտակ Բեգլարյան
Ադրբեջանը թաքցնում է գերեվարված հայերի իրական թիվը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Արտակ Բեգլարյանը, որն այսօր լքում է Արցախի օմբուդսմենի պաշտոնը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը մինչ օրս վերադարձրել է 53 գերի, որոնց թվում կան նաև կանայք: Երկու տարեց տղամարդ մահացել է բանտում․ նրանց բռնի մահվան ապացույցներ կան: Վերադարձածների ճնշող մեծամասնությունը հայտնում է ֆիզիկական և հոգեբանական բռնության մասին: Մեծ մասը դեռևս հիվանդանոցում է:
Օբմուդսմենի խոսքով՝ այժմ ադրբեջանական գերության մեջ են տասնյակ հայեր, այդ թվում՝ են Խծաբերդում անհետ կորած 62 զինծառայողները և ևս մի քանի տասնյակ: Ցուցակները թարմացվում են և փոխանցվում միջնորդներին: Այդ անձինք պետք է վերադարձվեն առանց որեւէ պայմանի։