Սա քաղաքական հետապնդում է. վաղը քննարկվելու է Քաջարան համայնքի ղեկավարին կալանավորելու միջնորդությունը
Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր հակապետական, հակահայկական գործընթացը: Այսօր ՀՀ Քննչական կոմիտե էր հրավիրվել Սյունիքի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, ով լինելով ՀՀ Զինված ուժերի կազմում շարունակում էր իր ծառայությունը: Վերջինս Քննչական կոմիտե է ներկայացել դիրքերից իջնելով:
Վաղը, ժամը 16.30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննարկվելու է Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։
Հարկ է նշել, որ սա քաղաքական հետապնդման գործընթաց է, մի անձի նկատմամբ, ով պատերազմի առաջին օրվանից մասնակցել է պատերազմին, ներգրավված է եղել ակտիվ մարտական գործողություններին։
Մինչ օրս Մանվել Փարամազյանը գտնվում է Հայաստանի Զինված ուժերի կազմում` N բրիգադի 5-րդ գումարտակի հրամանատարն է։