Գորիսի քաղաքապետը չի կալանավորվի
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը չի կալանավորվի: Դատարանը մերժեց միջնորդությունը:
Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նաև քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանը. «Արդարությունը կրկին հաղթեց, Առուշանյանը վերադառնում է Գորիս»։
Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ապօրինի հավաքներ կազմակերպելու համար։