Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Քաղաքականություն

Գյուղից նույնիսկ մի երեխա դուրս չի եկել․․․ Իշխանությունները զորքը հանեցին ու մեզ թողեցին մենակ, մենք տղաներով 21 կիլոմետր սահման ենք պահել. Որոտանի գյուղապետ. 168.am

Սյունիքի մարզի Գորիսի շրջանի Որոտան համայնքում անորոշ իրավիճակ է, գյուղացիները գյուղապետի հետ միասին բանակցում են մե՛կ ռուսների, մե՛կ՝ ադրբեջանցիների հետ՝ գյուղի մի շարք տներ պահպանելու համար։

Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է՝ Պաշտպանության նախարարության և Նիկոլ Փաշինյանի հորդորով Սյունիքի մարզում հայկական զորքերը դուրս են հանվել իրենց զբաղեցրած դիրքերից, ինչպես տեղի բնակիչներն ու դիրքապահներն են պնդում՝ բոլոր շահեկան դիրքերը հանձնվել են թշնամուն։ Ավելին՝ թշնամին դիրքերը տեղակայել է բնակավայրերին շատ մոտ, որի արդյունքում բազմաթիվ համայնքներում բնակիչներին կոչ են անում լքել իրենց տները, քանի որ դրանք մնացել են թշնամու տարածքում։

Որոտանում 12 տուն մնալու է թշնամուն։

168.am-ի հետ զրույցում Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանն ասաց, որ ինքն ու բնակիչները մարտական են տրամադրված։

«Գյուղից նույնիսկ մի երեխա դուրս չի եկել, ու դուրս չենք գալու։ Մենք ո՛չ Հայաստանի թուրքերից, ո՛չ էլ իրական թուրքերից չենք վախենում։ Իշխանությունները զորքը հանեցին ու մեզ թողեցին մենակ, մենք տղաներով 21 կիլոմետր սահման ենք պահել։ Մենք արդեն ասել ենք, որ, եթե մենակ ենք մնալու, ուրեմն՝ մնալու ենք մեր տներում ու դուրս չենք գալու, ի՞նչ պետք է անեն, սպանելո՞ւ են, թող սպանեն»,- ասաց Սուրեն Օհանջանյանը։

Նա տեղեկացրեց, որ գյուղում մարդկանց ասում են՝ գնացեք ձեր իրերը հավաքեք ու դո՛ւրս եկեք տներից, քանի որ դրանք անցնելու են թշնամուն, ռուս սահմանապահներն էլ ոչինչ չեն կարողանում անել, քանի որ ադրբեջանցիները զենք ու զրահով գալիս, կանգնում՝ ասում են, թե այդ տարածքներն իրենցն են։

«Մարդիկ իրենց հողի մեջ տներ են սարքել, հիմա իրենց սեփականությունը հանձնում են թշնամուն, բայց ոչ իրենց կամքով»,- ասաց նա։

Սուրեն Օհանջանյանն անդրադարձավ նաև Սյունիքի մարզից ընտրված ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի հայտարարությանը, որ՝ «եթե կան այլ պետության տարածքներ, որոնք վարելահողեր են, և Որոտանի բնակիչները դրանք օգտագործում են, ապա դա չի նշանակում, որ դա Որոտան համայնքի հողակտոր է։ Իսկ այն տարածքը, որը Սյունիքինն է, վստահաբար ասում եմ՝ այն մնալու է Սյունիքին, Սյունիքը մի այդքան դրեք ու վերցրեք, սյունեցին անվտանգ է»։

«Ես դրան ի՞նչ ասեմ, Կարեն Համբարձումյանն իրավիճակին չի տիրապետում, դրա համար ոչինչ թող չխոսի։ Իսկ եթե ուզում է իմանա՝ ինչ է կատարվում այստեղ, որ գա Սյունիք, եթե պատմություն չգիտի՝ թող գիրքը բացի՝ կարդա, քարտեզներին ծանոթանա, սրանք մեր վարչական տարածքներն են, ոչ թե քարտեզները գողանան–տանեն ու հայտարարեն, թե դրանք Լաչինի գրավված տարածքներն են, ախր նա շատ փոքր է, որ նման բան ասի, նա փոքր երեխա է եղել, որ մարդիկ այս տարածքում մեծացել են»,- հավելեց նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: