Պատերազմի ընթացքում պաշտոնանկ արված ԱԱԾ տնօրենին այլ պաշտոնի նշանակելը մեծ թվով հարցեր է առաջացնում. Տիգրան Աբրահամյան
Պատերազմի ընթացքում պաշտոնանկ արված ԱԱԾ տնօրենին այլ պաշտոնի նշանակելը մեծ թվով հարցեր է առաջացնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Իշխանությունը պարտավոր է բացատրել, թե ինչու է պատերազմի թեժ պահին իր առանցքային ինստիտուտներից մեկի ղեկավարին փոխել և ինչ հիմնավորմամբ է հիմա նրան այլ պաշտոնում նշանակում։
Երկրի անվտանգությունն անլրջության փառատոնի եք վերածում, հետո լուրջ դեմքով արդարանում, թե ինչու այս կամ այն իրադարձությունը մեր երկրի համար այդքան ողբերգական ավարտ ապահովեց»,- գրել է Աբրահամյանը։