Նոր տարվա «պուծյովկա» պատվիրած ժողովուրդ, Դիլիջան, Սեւան, Ջերմուկ գնալիս` չմոռանաք ձեզ հետ վերցնել զրահաբաճկոններ. Սևակ Ամատունի
«Բարի լույս իմ նոր տարվա «պուծյովկա» պատվիրած ժողովուրդ։ Ուզում եմ հիշեցնել, որ նոր տարուն Դիլիջան, Սեւան, Ջերմուկ գնալուց չմոռանաք ձեզ հետ վերցնել զրահաբաճկոններ եւս։
Քանի որ էդ տեղանքները արդեն վերահսկվում են ձեր շատ սիրելի թուրքերի, վայ կներեք, մեր դարավոր բարեկամ ազերիների կողմից։
Ու կխնդրեմ բոլոր նրանց, ովքեր ժամը 24.00 ին բաժակ կբարձրացնեն, թող անպայման գոնե տխուր դեմքի արտահայտությունով խմեն զինվորի կենացը, էն զինվորի, որի ոսկորները դեռ հողում չեն, ում ընտանիքը ժամը 24.00-ին հեկեկալով լացելու ա, ում անչափահաս երեխան ձմեռ պապից նամակում խնդրելու ա իր հայրիկին տուն բերի...
էէէ ում եմ ինչ ասում։ Աստված պահապան բոլորիս»:
Սևակ Ամատունու ֆեյսբուքյան էջից