29-ամյա Արգիշտի Քյարամյանին Նիկոլ Փաշինյանը վերջին 2.5 տարում 9 անգամ նշանակել է պաշտոնի ու ազատել՝ առանց որևէ պարզաբանման
Պատերազմի ամենաթեժ պահին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատված Քյարամյանին երեկ Նիկոլ Փաշինյանը նշանակել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:
Մինչդեռ նկատենք, որ ըստ հավաստի տեղեկությունների, ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատման պատճառը, Քյարամյանի գիտությամբ, նրա ազգականի կողմից ադրբեջանցիներին հայկական անձնագրեր վաճառելն է եղել, որի հետևանքով թշնամին ոչ միայն հնարավորություն է ունեցել անարգել շրջել Հայաստանում, այլև՝ հայի անվան տակ մեկնել արտերկիր, այդ թվում՝ ՌԴ: Այս մասին գրում է Mediaport-ը: