Ադրբեջանը 2021թ.-ի ռազմական բյուջեն ավելացնում է, քանի որ Հայաստանն ու Արցախը վերջնականապես տապալելու հնարավորություն է տեսնում. Աբրահամյան
Ադրբեջանը 2021 թվականի ռազմական բյուջեն ավելացնում է, քանի որ Հայաստանն ու Արցախը վերջնականապես տապալելու հնարավորություն է տեսնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Ով մտածում է, թե Թուրքիան և Ադրբեջանը սահմանափակվելու են ձեռք բերվածով` չարաչար սխալվում է, դրանք փորձելու են պոկել առավելագույնը։ Առ այս պահն իշխանությունը գլուխը կախ զիջում է այն ամենը, ինչը նրան «դեմ է տրվում», նույնիսկ սարսափելի է պատկերացնել, թե առաջիկայում ինչ նոր «անակնկալներ» է սպասվում»,-գրել է Աբրահամյանը: