Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Քաղաքականություն

Փոքրիկ քինախնդիրը կառչել է իմ ասած «ժեխ» բառից. ինձ համար պատիվ է մերժված լինել դավաճանի և հայրենադավի կողմից. Զոհրաբյան

Ինձ համար պատիվ է մերժված լինել դավաճանի և հայրենադավի կողմից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

«Սիրելի հայրենակիցներ,

Փոքրիկ և քինախնդիր մարդը` Նիկոլը, հրահանգել է իր խորհրդարանական կամակատարներին երկուշաբթի օրը ինձ զրկել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Փոքրիկ քինախնդիրը երկար տանջվեց, ԱԱԾ-ներին ու իրավապահներին կեղեքեց, որ իմ հանդեպ գոնե մի ինչ-որ քրեական գործ հորինեն` չստացվեց:

Բայց քանի որ ինքը շատ փոքր մարդ է, և իրեն թվում է, թե հանձնաժողովի նախագահի պաշտոնից հանելն ինձ համար դաժանագույն ողբերգություն կլինի, իր հրաժարականից առաջ որոշել է իր կարծիքով ինձ պատժել:

Փոքրիկ քինախնդիրը կառչել է իմ ասած «ժեխ» բառից: Ժեխ, որի հոմանիշներից մեկը «անմաքուրն» է։

Եվ այո, ես պնդում եմ, որ բոլոր նրանք, ովքեր արդարացնում են Արցախի հանձնումը թուրքին, ովքեր արդարացնում են 5000 զինվորի սպանությունը, ովքեր հենց հիմա արդարացնում են Սյունիքից մաս-մաս հանձնումը ու վաղը արդարացնելու են Սևանի ափամերձ որոշ շրջանների հանձնումը, ինձ համար, շատ մեղմ ասած` անմաքուր մարդիկ են և այո՛, ես էդպիսի մադկանց հայրենիք չեմ հանձնելու:

Եվ այո՛, էդպիսի մարդիկ իրավունք չպիտի ունենան որոշելու իմ երկրի ճակատագիրը։ Որովհետև մի անգամ որոշեցին ու էդ որոշման արդյունքում մենք հանձնեցին Արցախն ու Հայաստանը կանգնեցրեցինք պետականության կորստի առաջ:

Ես ոչինչ չունեմ ասելու «Իմ քայլի» պատգամավորներին. նրանք ընդամենը կատարողներ են, ովքեր երկուշաբթի խելոք կքվեարկեն ու կկատարեն փոքրիկ քինախնդիրի հրահանգը: Եսնրանցանկեղծորենխղճումեմ։

Սիրելի հայրենակիցներ, հանձնաժողովի նախագահի պաշտոնը ոչինչ է ձեր վստահության հանդեպ:

Ես խոստանում եմ ձեզ, որ վստահության այն քվեն, որ տվել եք ինձ որպես պատգամավորի, ահա այդ քվեով շարունակելու եմ պայքարել Նիկոլի ու նիկոլականության դեմ, ինչը համարում եմ մեր պետության ու պետականության ամենամեծ ողբերգությունը` Ցեղասպանությունից հետո: Որպես պատգամավոր շարունակելու եմ իմ բազմաթիվ ազնիվ համախոհների հետ միասին պայքարել երիտհայերի այս իշխանության դեմ, որոնք ջարդեցին մեր պետության ողնաշարն ու հողին հավասարեցրեցին մեր արժանապատվությունը:

Իմ կամքը կոտրել հնարավոր չէ, ինձ որևէ բանով վախեցնել հնարավոր չէ։ Որպես հանձնաժողովի նախագահ միշտ, այդ թվում պատերազմի օրերին, արել եմ շատ ավելին, քան երիտհայերի այս իշխանության արտաքին գործերի նախարարությունն ու միջազգային կառույցների հետ աշխատող ինստիտուտները, բացառությամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, որի կատարած աշխատանքը անգնահատելի է:

Որպես միջազգային կառույցներում հեղինակություն եւ ազդեցություն ունեցող պատգամավոր, շարունակելու եմ իմ համառ աշխատանքը` Ադրբեջանին ռազմական հանցագործ ճանաչելու համար, շարունակելու եմ զբաղվել ռազմագերիների եւ սոցիալական բոլոր այն խմբերի խնդիրներով, ովքեր դրա կարիքն ունեն:

Ու դրա համար պարտադիր չէ լինել հանձնաժողովի նախագահ:

Ես պատգամավոր եմ, ով ունի ամենակարեւոր մանդատը`ձեր վստահությունը:

Իսկ փոքրիկ քինախնդիրը անպայման հեռանալու է եւ մեկ րոպե անգամ չկասկածեք՝ կանգնելու է դատարանի առաջ ու դա անխուսափելի է: Երկուշաբթի օրը ես չեմ մասնակցելու փոքրիկ քինախնդիրի և նրա կամակատարների կազմակերպած նիստին: Ես նրանց ասելիք չունեմ:

Իմ խոսքը ուղղված է ձեզ, իրապես արժանապատիվ հայեր ու ձեզ հետ միասին, ձեր աջակցությամբ, մենք ուղղելու ենք մեր պետության ճկված ողնաշարը, որովհետեւ Նիկոլի և նիկոլականության աղետի արդյունքում Հայաստանն ու Արցախը կանգնել են ծանրագույն խնդիրների առաջ:

Իսկ փոքրիկ քինախնդրին ես անկեղծորեն խղճում եմ: Նրա ճակատին այլեւս սեպագիր դաջվել է դավաճանի խարանը, ինչը հայ ժողովրդի պատմության որևէ էջում այլև հնարավոր չի լինելու մաքրել:

Դրանից մեծ խարան հայի համար չկա:

Իսկ ինձ համար պատիվ է մերժված լինել դավաճանի եւ հայրենադավի կողմից»,- գրել է Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» Նաիրա Զոհրաբյանին Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու նախագիծ է մշակել: