Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Քաղաքականություն

Դավաճան Նիկոլի ցինիզմն այն աստիճանի է հասել, որ փորձում է պնդել, թե ընդդիմության շարժումը չի ստացել հանրային աջակցություն. Արսեն Բաբայան

Հայրենիքի փրկության շարժման առաջին լուրջ հաղթանակն արձանագրվեց այսօր. վարչապետի աթոռն ուզուրպացրած, հազարավոր երիտասարդների մահվան ու տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագրերի խեղման պատճառ դարձած դավաճանը հասկացավ, որ իր հեռանալն այլևս չունի որևէ այլընտրանք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«Սակայն, ինչպես հատուկ է ցանկացած ստորաբարո արարածի, որոշել է չնահանջել վնասատվությամբ և կործանել մեր Հայրենիքը որքան որ ուժը կհերիքի։

Այսպես, մեր Հայրենիքի փրկված մնացորդներն էլ ամբողջությամբ ոչնչացնելու նպատակով՝ ամենամեծ վնասը, որը հնարավոր է հասցնել, Հայաստանն արագ արտահերթ ընտրություններով ամբողջովին փլուզելն է։ Դավաճանի ծրագիրը շատ պարզ է. կոտրված ողնաշարով պետության ուսերին հնարավորինս արագ բարդել համապետական ծանր իրարանցում, որն այս դեպքում ընտրություններն են, որպեսզի ամբողջությամբ ոչնչացնի առանց այն էլ մսխված բյուջեն և այդպիսով առաջացնի տնտեսական ու սոցիալական նոր ցնցումներ։ Իսկ այդ ամենը նշանակում է լիակատար շեղում պետության հիմնական գործառույթներից։

Դավաճան Նիկոլի ցինիզմն այն աստիճանի է հասել, որ փորձում է պնդել, թե ընդդիմության շարժումը չի ստացել հանրային աջակցություն։ Այս մարդը սովորական խելագար չէ, այլ հակապետականության և հայրենադավության մոլագար։ Այս կործանարարը տառապում է նաև քաղաքական դալտոնիզմով, և դա է պատճառը, որ նա տեսնում է միայն սևն ու սպիտակը։

Հայաստանի Հանրապետության ողջ պատմության մեջ որևէ իշխանություն հեռացնելու շարժումը դեռ երբևէ չի ստացել այնքան մեծ աջակցություն, որ պետության փաստացի ղեկավարի հեռացման պահանջ ներկայացնեն երկու կաթողիկոսները, Հանրապետության գործող նախագահը, ԱԺ բոլոր ընդդիմադիր խմբակցությունները, բոլոր ամենամեծ կուսակցությունները, բոլոր նախկին նախագահները, տասնյակ գեներալներ, գրեթե բոլոր բուհերի գիտական խորհուրդները, հարյուրավոր մտավորականներ, մշակութային ամենաճանաչված ու սիրված գործիչները, սփյուռքի հանրահայտ գործարարներ ու հազարավոր կազմակերպություններ, առաջնային մանդատ ունեցող տեղական ինքնակառավարման հարյուրավոր մարմիններ, համայնքապետներ։ Հետո քաղաքական դալտոնիկը փորձում է համոզել, թե չկա իր հեռանալու հասարակական պահա՞նջ։

Իսկ ո՞ւմ համար է գաղտնիք, թե ինչու է երազում, որ ինքն անձամբ անցկացնի արտահերթ ընտրությունները։ Բոլորը գիտեն, որ այս քաղաքական դալտոնիկը հրաշալի գիտի փողոցային պայքարի արդյունավետությունը։ Ինքը լավագույնն է հասկանում մեր փողոցային պայքարի լուրջ հաջողությունները և արդեն տեսնում է դրա արդյունքները։ Միաժամանակ հրաշալի հասկանում է, որ ենթարկվելու է քրեական պատասխանատվության, որը սպառնում է նրան մինչև ցմահ ազատազրկմամբ։

Հետևաբար, իր կարծիքով, ինքը չունի այլ տարբերակ, չունի այլ շանս, քան անձամբ անցկացնել ընտրությունները, որպեսզի հնարավորություն ունենա վերարտադրվել՝ կեղծելու ճանապարհով։

Հետևաբար՝ Հայրենիքի փրկությունը չունի այլընտրանք, քան դավաճան Նիկոլին րոպե առաջ հեռացնելը»,- գրել է Բաբայանը: