Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Հասարակություն

Զոհված զինծառայողի հայրը պատրաստվում է դիմել դատարան. Ֆանտաստիկ բարդակի հեղինակ ստահակները պետք է պատասխան տան. Panorama.am

Արցախի Մաճկալաշեն գյուղում՝ Ամարաս վանական համալիրի մոտակայքում հոկտեմբերի 19-ին նահատակված զինծառայող Արեն Միրզոյանի հայրը պատրաստվում է դիմել դատարան՝ որդու մահվան համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով։

Ծնունդով Գորիսից, երկար տարիներ Ստեփանակերտում ապրած, Շուշիի տունը կորցրած, Արցախի գյուղատնտեսության նախարարության նախկին պաշտոնյան՝ Կարեն Միրզոյանը, ուսումնասիրելով պատերազմում զինծառայող որդու՝ Արենի զոհվելու հանգամանքները, լսելով նրա մարտական ընկերներին, զոհվածների հարազատներին, բարեկամներին, հանգել է եզրակացության, թե Արենին, թե նրա մարտական ընկերներին, թե զինծառայողներից շատերին պատերազմի ժամանակ չեն տրամադրվել անվտանգության համար անհրաժեշտ պարագաններ։

Նա համոզված է, որ իր 18-ամյա որդին ու շատերն այսօր ողջ կլինեին, եթե ապահովված լինեին գոնե զրահաբաճկոններով, գլուխը պաշտպանող սաղավարտներով (каска), աշխատող հրետանու ձայնը խլացնող ականաջակալներով։

«Երբ հետադարձ հայացք եմ նետում, թե ինչ է կատարվել… Ամեն ինչ այնքան վատ էր կազմակերպված, ամեն ինչ այնքան ապաշնորհ էր։ Ամեն օր ի հայտ են գալիս նոր հանգամանքեր, որոնք զայրացնում ու սարսափեցնում են ինձ, լցնում ցասումով»,-Panorama.am-ի հետ զրույցում նման որոշման պատճառների մասին պատմում է որդեկորույս հայրը։

Երկու ամիս առաջ զոհված ու Գորիսի պանթեոնում հուղարկավորված Արեն Միրզոյանի անունը դեռ ՊԲ կողմից հրապարակված ցուցակներում չի եղել։

Արենը բանակ է զորակոչվել հուլիսին, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ անվճար ընդունվելու լուրն իմացել է արդեն զորամասում։ 70 օր զինծառայության մեջ գտնվող զինվորին առաջին օրից տարել են առաջին գիծ։ Հայրն ասում է՝ եղել է այնպիսի պայմաններում, որ շանս չուներ ողջ մնալու։ Հրետանավոր էր։

«Մեր երեխաների հերոսականությունը նման պայմաններում ոչ մի արժեք չունի, եթե նրանք չունեին անվտանգության նվազագույն պարագաններ։ Ուրեմն Արենը հեղուկ շատ էր սիրում, իրեն սուրճ էինք ուղարկել ծառայության ընթացքում, ասել էինք, պատրաստի, լից շիշդ, քիչ-քիչ կխմես։ Երեխան ասում է՝ իզուր էլ ուղարկել եք, շիշը փական չունի։ Ասեցի՝ բա փոխի, պատասխանեց՝ էէ, կեսից շատերի շշերը չեն փակվում։ Վիրավորվելու պահին միանշանակ Արենը զրահաբաճկոն չի ունեցել, նաև ականջակալ չի ունեցել։ Իր հետ ծառայող մի երեխա էր եկել մեր տուն, որ ամբողջությամբ պարալիզացված էր հենց պայթյունների ձայնի հետևանքով։ Իմիջիայլոց, հայտնի նկարով զինվորներից մեկը մահացել է պայթյունի ձայնից ականջներից արյունահոսության հետևանքով, ականջակալ չի ունեցել»,-պատմում է Կարեն Միրզոյանը։

Հայրը համոզված է, եթե որդու հագին լիներ զրահաբաճկոն, ապա նա ողջ կմնար, քանի որ բժշկական եզրակացության մեջ նշված է եղել՝ մահը վրա է հասել ներքին օրգանների՝ թոքի, սրտի վնասվածքի պատճառով։

Զոհված մարտական ընկերոջ հորը այցելած մաճկալաշենցի, մեկ ու կես տարվա զինծառայողը պատմել է՝ հրամանատարից զրահաբաճկոն են խնդրել, հրամանատարը կապվել է ինչ-որ մեկի հետ, պատասխանել են՝ հրետանավորին զրահաբաճկոն չի հասնում։

«Պատկերացնո՞ւմ եք։ Որդիս հրետանավոր էր, ու այս պատերազմում հրետանին եղել է ամենաթիրախավորվածը։ Եթե որդուս հագին զրահաբաճկոն լիներ, նա կփրկվեր։ Նա վիրավորում է ստացել կրծքավանդակի, որովայնի շրջանում։ Վրդովեցուցիչ է։ Արևմտահայերեն մի լավ բառ կա, տղեկներ։ Տղեկները, ի նկատի ունեմ Արայիկ Հարությունյանին ու Նիկոլ Փաշինյանին, երկուսին էլ անձամբ ճանաչում եմ, որ դեռ ինքնադրսևորվում էին, միանգամից իշխանություն ստացան ու փչացրեցին ամեն բան։ Ես իրադարձությունների էպիկենտրոնում եմ եղել, այնքան բախտներս չի բերել, որ գոնե մի բան ճիշտ չեն արել։ Այս ամենի հետևանքով ես կորցրել եմ ամենաթանկը, ես դատի եմ տալու, եթե ոչ այսօր, ապա վաղը նրանք պատասխանատվության են ենթարկվելու՝ և Հայաստանի, և Արցախի գերագույն-գլխավոր հրամանտարները, և Արցախի պաշտպանության բանակի հրամանատարությունը։ Ֆանտաստիկ բարդակ է եղել, սոդոմ-գոմոր, չէր կարող այսպես բանակը հաղթել, տղաններին կեցցե, որ կարողացել են այդքան դիմադրել։ Մի բան գոնե ճիշտ անեին…»,-ասում է Միրզոյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: