Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Քաղաքականություն

Փաշինյանը ոչ մի տեղ չի կարողանալու նախընտրական հանդիպումներ ունենալ․ Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Էլինար Վարդանյանի հոդվածը։

Այն ամբողջությամբ՝ ստորև․

«Արտահերթ ընտրությունների գաղափարը, որոնց միջոցով Փաշինյանը ցանկանում է ինքնամաքրվել, ընդամենը երկրում քաոս է մտցնելու՝ իր բոլոր աղետալի հետևանքներով։ Բոլոր՝ քաղաքական, անվտանգային, տնտեսական, բարոյական վնասներից բացի, տեխնիկական առումով ևս հնարավոր ընտրությունները ունեն «հետաքրքիր» կանխատեսելի հետևանքներ.

1. Դարձյալ անազնիվ քայլ

Սահմանադրական մեխանիզմը, որ ենթադրում է արտահերթ ընտրությունների անցկացում, սահմանում է վարչապետի հրաժարականի դեպքում յոթնօրյա ժամկետում նոր թեկնածուի առաջադրում։ Մենք արդեն մեկ անգամ 2018թ. դրա միջով անցել ենք, և բոլորը լավ հիշում են այդ փուլը։ Եթե Փաշինյանը հրաժարական ներկայացնի տարեվերջում, ապա յոթնօրյա ժամկետը կհամապատասխանի ոչ աշխատանքային օրերի հետ, և երկրում քաղաքական պրոցեսներ չեն գնա։ Նա էլի´ իր անձնական շահը վեր է դասում ամեն ինչից։ Հարյուր հազարավոր մարդիկ այդ օրերին իրար են այցելելու՝ ցավակցությունների համար, իսկ Փաշինյանը օգտագործում է հենց այդ օրերը, որ իրեն անվտանգ զգա։ Սա է այս մարդը։

2. Փաշինյանը խաբեց իր խմբակցությանը

Ինչպես և սպասվում էր՝ Փաշինյանը «քցեց» իր խմբակցությանը։ «Իմ քայլը», որը նախորդ ընտրությունների արդյունքում կարողացել էր ստանալ 88 տեղ, որևէ պարագայում չի ունենալու նույն թվով պատգամավոր։ Հասկանալի է, որ Իմ քայլը, որքան էլ օգտագործի վարչական ռեսուրսները, իսկ Եռաբլուր երթից հետո որևէ կասկած չի մնում, որ այդպես էլ լինելու է, չի հավաքելու այդքան թվով ձայներ։ Այսօրվա իմքայլական պատգամավորներից առնվազն 50-60-ը չեն վերընտրվելու, որովհետև Իմ քայլը որևէ պարագայում չի ստանալու 70.40 տոկոս։

Շատ կարևոր է հասկանալ նաև, որ Ազգային ժողովն այս անգամ ունենալու է 101 պատգամավոր, ոչ թե այսօրվա 132-ը, իսկ դա ամբողջությամբ փոխելու է պատկերը։ Մենք զգուշացրել էինք իմքայլական պատգամավորներին, որ նրանք ունեն հնարավորություն՝ փրկել երկիրը Նիկոլից և հանգիստ շարունակել իրենց գործունեությունը մինչև ԱԺ գումարման ավարտը, և զգուշացրել էինք, որ հակառակ դեպքում Նիկոլը ձեզ «քցելու» է։

3. Արտահերթը ԲՀԿ-ի համար

ԲՀԿ-ն 2018 թ. ընտրություններին հավաքել էր ձայների 8.26 տոկոսը, որը հետագայում սահմանադրական կարգավորումներին համապատասխան՝ դարձավ 26 մանդատ։ Եթե նույնիսկ ԲՀԿ-ն հավաքի կրկնակի կամ ավել ձայն, միևնույն է, այսօրվա պատգամավորների զգալի մասը դուրս կմնա Ազգային ժողովից, որովհետև չի գործելու հաշվարկի նախկին մեխանիզմը։

4. Արտահերթը «Լուսավոր Հայաստանի» համար

Այս դեպքում նույն իրավիճակն է, ինչ ԲՀԿ-ի պարագայում։ 2018թ. ԼՀԿ-ն հավաքել էր ձայների 6.37 տոկոսը, որը հետագայում դարձավ 18 մանդատ։ Այս դեպքում ևս «Լուսավոր Հայաստան» խմբակցության բազմաթիվ պատգամավորներ դուրս են մնալու Ազգային ժողովից, նույնիսկ՝ նախորդից ավելի շատ ձայն ստանալու դեպքում։ Ըստ էության լինելու է 1 տոկոս/1 մանդատ հաշվարկ։

Ամփոփում

«Իմ քայլից» դուրս մնացող նվազագույնը 50-60 և ավել պատգամավորներն ունեն հակաքայլ։ Նրանք դեռ հնարավորություն ունեն խոսել, բանակցել ԱԺ մյուս խմբակցությունների պատգամավորների հետ, անվստահություն հայտնել վարչապետին, ընտրել նոր վարչապետ և շարունակել աշխատել գուցե 1-2 տարի։ Հակառակ դեպքում նրանց կյանքի միակ իմաստը դառնալու է մինչև վերջին օրը Փաշինյանին սպասարկելը՝ այն Փաշինյանին, որը պատրաստ է հեշտությամբ դուրս «շպրտել» նրանց Ազգային ժողովից, միայն թե կարողանա ժամանակ շահել՝ իր անձնական հաշվարկների համար։

Փակ Հայաստան

Փաշինյանը չի՞ հասկանում, որ իր համար փակ է Հայաստանը, այնպես, ինչպես փակ էր Սյունիքը։ Նա ոչ մի տեղ չի կարողանալու նախընտրական հանդիպումներ անել, նրա և «Իմ քայլի» համար փակ են լինելու բոլոր մարզերը, գյուղերը, դահլիճները, կոլեկտիվները, բուհերը։ Փաշինյանը հասկանում է, իսկ «Իմ քայլը»՝ արդեն կասկածելի է։