Մի տեսակ սահմանադրական կարգի տապալման հոտ եմ առնում. Գևորգ Պետրոսյան
Քաղաքական հետապնդումների շարքերն ընդլայնվում են: Երկուշաբթի օրը հրավիրված ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ներառված է դարի կարևորագույն հարցերից և Հայաստանի այս օրհասական օրերի ամենահրատապ խնդիրներից մեկը՝ Նաիրա Զոհրաբյանի՝ հանձնաժողովի նախագահի լիսցորությունները դադարեցնելու հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Էայ քո արա...Միանգամից ասեմ, որ այդ խայտառակ նախաձեռնությունը բացարձակապես հիմնազուրկ է ու անօրինակսն: Մեռա քրքրելով ԱԺ կանոնակսրգը, որևէ հիմք չգտա, քանզի այդպիսին չկա Նաիրա Զոհրաբյանի պարագայում: Դարձյալ քաղաքական հետապնդում՝ կարծիք արտահայտելու համար...
Նիկո՜լ, ճիշտ չես անում, սիրուն չի...
Արդեն պարզ ա, որ իրսնց հետ իրավունքի լեզվով խոսելն անիմաստ է...
Ինձ ուրիշ հարց ա հետաքրքրում, թե իրանց սաստավից ո՞վ, էդ ո՞ր քայլածը կարող է կատարել այդ գործն այն արդյունավետությամբ, որ կատարում է Նաիրա Զոհրաբյանը...
Արա լրիվ կորցրել եք ամոթներդ...Լրջացե՛ք..,
Համ էլ, մի տեսակ սահմանադրական կարգի տապալման հոտ եմ առնում (96 հոդվածը սպառնալիքի տակ է)»,-գրել է Պետրոսյանը: