Սիսակ Գաբրիելյանն այս պահին պետք է անհապաղ ձերբակալվի, նրա վարքագիծն ամբողջությամբ գտնվում է քրեական օրենսգրքի տիրույթում. Արամ Վարդևանյան. Yerevan.Today
Ցավում եմ այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ այսօր պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ, իրեն անձամբ ճանաչում եմ, բայց միաժամանակ այն վարքագիծը, որը դրսևորեց ԱԺ պատգամավորի պաշտոնը զբաղեցնող Սիսակ Գաբրիելյանը, ամբողջությամբ գտնվում է քրեական օրենսգրքի տիրույթում: Yerevan.Today-ի հետ զրույցում ասել է իրավաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը:
«Նախնական կարող եմ ասել, որ առերևույթ խուլիգանության տարրեր իր վարքագծի մեջ նկատվում են: Նման պայմաններում հաշվի առնելով, թե վերջին մեկուկես ամսվա ընթացքում ինչպիսի պրակտիկա են որդեգրել ոստիկանությունը, քննչական մարմինները, և դատախազությունը, Սիսակ Գաբրիելյանն այս պահին պետք է անհապաղ ձերբակալվի»:
Դիտարկմանը, որ պատգամավորն ինքնապաշտպանվում էր, Արամ Վարդևանյանը նշել է.
«Հայհոյանքն ինքնին անհրաժեշտ պաշտպանության հիմք չէ: Ցավալիորեն 2,5 տարվա ընթացքում մենք տեսել ենք, թե ինչ աստիճանի հայհոյանքներ են գեներացվել իշխանական պոակների, ֆեյքերի, նույնիսկ ֆեյք ցուցարարների կողմից, որոնցից և ոչ մեկի դեպքում անհրաժեշտ պաշտպանության ռեժիմ չի եղել: Ավելին՝ հիշեցնեմ ձեզ, որ մոտ երկու տարի առաջ նույնիսկ փաստաբանների պալատի փաստաբանի ավտոմեքենային էին ձվերով հարվածել, և վերջինս կարողացել էր ցուցաբերել բացառիկ հանդուրժողականություն, այդպիսին էր փաստաբանի վարքագիծը, ոչ թե պաշտոնատար անձի»:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: