Սիսակ Գաբրիելյանը՝ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
ՀՀ ԱԺ «Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, զղջո՞ւմ է արդյոք այսօր տեղի ունեցած միջադեպի ժամանակ իր արձագանքի համար, հայտարարել է, որ զղջում է, որ կան քաղաքացիներ, ովքեր չեն ցանկանում քաղաքակիրթ ձևով լուծել հարցերը:
Գաբրիելյանի խոսքով՝ ինքը չի փախել չի էլ փախնելու, հիմա անգամ իր ավտոմեքենան կանգնած է նույն տեղում, հետո գնալու է նստի իր ավտոմեքենան. «Եթե կան քաղաքացիներ, ովքեր ուզում են ինձ հետ խոսել, թող գան խոսենք: Ես չեմ կարող ասել, որ մարդիկ բան չունեն ասելու: Բա հայրենիքի մի հատված կորցրել ենք, կա դժգոհություն, որևէ մեկս չենք թաքցնում: Այո, պետք է լինեն պատասխանատուներ: Ես էլ որպես քաղաքացի պետք է հարցերի պատասխան ստանամ, որոնց պատասխանը դեռ չունեմ»: