Ռուս խաղաղապահները ռազմական տեխնիկայի ներգրավմամբ մարտական պատրաստության վարժանքներ են անցկացնում. ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորամիավորման ստորաբաժանումները մարտական պատրաստության ծրագրված վարժանքներ են անցկացրել Ստեփամակերտի և Մարտակերտի զորավարժարաններում: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ի կայքը:
Վարժանքների ընթացքում զինծառայողները կրակ են վարել ավտոմատներից ու գնդացիրներից, դիպուկահար հրացաններից, հակատանկային նռնականետերից, «БТР-82А» տեսակի զրահամեքենաներից:
Չնայած իրականացվող շուրջօրյա հերթապահության իրականացմանը, խաղաղապահ ուժերի հրամանատարությունը նախատեսել է մարտական պարտաստության հիմնական տեսակների փորձարկում, այդ թվում՝ տակտիկական, հատուկ-տակտիկական, կրակային տեսակների և ռազմական տեխնիկայի կիրառմամբ:
Վարժանքներին մասնակցում է 200 ռուս խաղաղապահ, գործի է դրվել ավելի քան 20 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա: