Թուրքիայում քննարկում են Արցախը, որը դիտարկվում է որպես «Կովկասի բանալի». Վարդան Ոսկանյան
Թուրքիայում այսօր կազմակերպվել է դասախոսություն-քննարկում, որը ունեցել է հետևյալ խորագիրը՝ «Կովկասի բանալին․ Լեռնային Արցախ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Հայաստանում՝ ադրբեջանցի բաշիբոզուկներին հանձնված Որոտանի հատվածում, այսօր տեղադրվել է ցուցանակ՝ «Բարի գալուստ Ադրբեջան»։ Հայաստանում քննարկում ենք մեր իսկ Սյունիքի հատվածները պահելու հարցը, Թուրքիայում քննարկում են Արցախը, որը դիտարկվում է «Կովկասի բանալի»»,-գրել է Ոսկանյանը: