Վարդան Օնանյանը 5-րդ անգամ է վիրահատվել
Արցախում մարտերի ժամանակ վիրավորված «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող, «Երկիրը՝ երկիր է» հաղորդաշարի հեղինակ Վարդան Օնանյանը 5-րդ անգամ է վիրահատվել:
«Հերթական՝ 5-րդ վիրահատությունս լավ է անցել: Նոր տարին, կարծում եմ, տանը կդիմավորեմ: Շնորհակալություն «Էրեբունի» ԲԿ-ի ողջ անձնակազմին»,-գրել է Օնանյանը ֆեյսբուքյան իր էջում: