ՀՀ ԱԺ-ն հաստատել է Կարեն Առուստամյանի թեկնածությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր պաշտոնի համար
Հայաստանի Ազգային ժողովում դեկտեմբերի 29-ին գաղտնի քվեարկություն է տեղի ունեցել Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցով:
Քվեարկության գործընթացը սկսվել է առավոտյան 11:10-ին և տևել մինչև 12:30-ը:
Քվեարկության արդյունքում Առուստամյանի թեկնածությանը կողմ է հանդես եկել 103 խորհրդարանական, դեմ` 1 պատգամավոր: