Լավրովը հայտարարել է, որ Արեւմուտքի պատժամիջոցները չեն ազդի Ռուսաստանի եւ Թուրքիայի համագործակցության վրա
Ռուս-թուրքական հարաբերությունները կախված չեն Արեւմուտքի ճնշումներից եւ ռազմավարական նշանակություն են ձեռքբերել մինչ անօրինական սահմանափակումներ մտցնելը: Այս մասին Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուի հետ բանակցությունների արդյունքով հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններն ինքնաբավ են: Դրանք կախված չեն որեւէ ագրեսիվ, ոչ բարեկամական գործողություններից կամ ինչ-որ մեկի քմահաճույքից: Դրանք հիմնվում են երկու երկրների ազգային շահերի եւ փոխշահավետ համագործակցելու վճռականությունից»,-ասել է Լավրովը: