Գործող վարչախմբի հետ որևէ քաղաքական քննարկում բացառվում է. կայացել է ՀՀԿ ԳՄ նիստը՝ Սերժ Սարգսյանի նախագահությամբ
Երեկ երեկոյան ՀՀԿ կենտրոնակայանում տեղի է ունեցել կուսակցության գործադիր մարմնի նիստը՝ Սերժ Սարգսյանի նախագահությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Քննարկվեց երկրում ստեղծված իրավիճակը՝ Հայաստանին եւ Արցախին սպառնացող նոր մարտահրավերների և շարունակաբար սեղմվող աշխարհաքաղաքական միջավայրի համատեքստում։
Ընգծվեց, որ գործող վարչախմբի հետ որևէ քաղաքական քննարկումների ՀՀԿ մասնակցությունը բացառվում է։
Վերահաստատվեց, որ պետության վերականգնման անկյունաքարային քայլը գործող կառավարության անհապաղ հեռացումն է։
Մտքերի փոխանակման արդյունքում կուսակցության հետագա անելիքների մասին որոշումները ինչպես առանձին, այնպես էլ «Հայրենիքի փրկության շարժման» շրջանակներում կկայացվեն հաջորդ տարվա սկզբին։
Ընդգծվեց կուսակցության միջազգային գործընկերներին ռազմագերիների, պատանդների և զոհվածների աճյունների փոխանակման հարցերով բոլոր հնարավոր միջոցներով մշտական ներգրավման անհրաժեշտությունը։