Պատերազմ մեկնելիս մեզ ուսապարկ են տվել, պլաշ, սրբիչներ և այլ պարագաներ. hիմա հետ են պահանջում կամ գումար են պահում` զինգրքույկը վերադարձնելու պայմանով․ Ալեքսանդր Մարտիրոսյան
Ֆեյսբուքյան օգտատեր Ալեքսանդր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պատերազմ մեկնելիս մեզ ուսապարկ են տվել, պլաշ, մեջը սրբիչներ և այլ պարագաներ։
Հիմա հետ են պահանջում, բնականաբար, որևէ մեկը չունի, հասկանում եք, չէ՞, որտեղից ենք եկել, և հիմա գումար են պահում` զինգրքույկը վերադարձնելու պայմանով»։