Ադրբեջանում գտնվող հայ գերիների, անհետ կորած և նահատակված հայ զինվորականների թիվը պետական գաղտնիք է. ՊՆ. «Փաստինֆո»
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե պետական ու ծառայողական գաղտնիք է ռազմական գործողությունների ժամանակ զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը: Այդ մասին ՀՀ ՊՆ-ն հայտնել է «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան:
Դեռեւս 2020 թվականի նոյեմբերի 21-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել ՀՀ Պաշտպանության նախարարին՝ հստակեցնելու մի շարք հարցեր։ Մասնավորապես` խնդրել էին հայտնել, թե որքան անհետ կորած համարվող զինվոր ունենք, Ադրբեջանում գտնվող քանի հայ գերի կա, նրանցից քանիսն են քաղաքացիական անձ, քանիսը զինվորական:
Մեկ այլ հարցադրմամբ խնդրել էինք ներկայացնել պատերազմի ընթացքում զոհված հայ զինվորների իրական թիվը: ՊՆ-ի ուշադրությունն էինք հրավիրել նաեւ այն հանգամանքի վրա, որ հարցումն ուղարկելու օրվա` 2020 թվականի նոյեմբերի 21-ի դրությամբ, ԱՆ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2317 զոհված զինծառայողների դիակ, մինչդեռ այդ օրվա դրությամբ հրապարակվել էր շուրջ 1,5 ամիս տեւած ռազմական գործողությունների արդյունքում զոհված 1378 զինծառայողի մասին ու խնդրել պարզաբանել այս հակասությունը, արդյոք սա նշանակում է, որ դեռեւս նոյեմբերին ունեցել ենք 1000 չճանաչված դիակ: (Նշենք, որ այսօր այդ թիվն արդեն փոխվել է, 2021թ. հունվարի 1-ի դրությամբ փորձաքննության է ենթարկվել ավելի քան 3330 զինծառայողի մարմին, բայց նահատակված զինվորների անուններն այլեւս չեն հրապարակվում):
Մեր հարցումն ուղարկելուց շուրջ 20 օր հետո` դեկտեմբերի 10-ին, ՊՆ-ից ստացանք պաշտոնական պատասխան, որ նախարարությունը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի` հարցերին պատասխանելու համար: Նամակում մասնավորապես գրված էր.
«[email protected] էլեկտրոնային հասցեով ուղարկված Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: