Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Քաղաքականություն

Նիկոլն օր առաջ պետք է հեռանա, եթե չենք ուզում Հայաստանը տեսնել թուրքական վիլայեթ. Բագրատ Եսայան

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կարդացի տգետ դավաճանի ինքնարդարացման անհաջող փորձը։ Ընդհանուր տպավորությունն այն էր, որ գրողը անթաքույց ատելություն է ունեցել և ի սկզբանե չի հաշտվել Արցախյան հաղթանակի հետ։ Իր բնույթով լինելով ամեն ինչ հերքող, մինչև իրեն գոյություն ունեցած Հայաստանն իր ամբողջության մեջ մերժող, այս արարածը փորձ է անում իր նմաններին ներշնչել, որ Արցախյան հաղթանակն ի սկզբանե անհեռանկար մի արկածախնդրություն էր, որի արդյունքը վաղ թե ուշ այսպիսին էր լինելու։ Չեմ ուզում խորանալ նրա անգրագետ ու մանիպուլյատիվ մտավարժանքներին, բայց չեմ կարող չարձանագրել մի քանի փաստ, որոնք անհերքելի են։

Բանակցային գործընթացը, տարբեր առաջնահերթությունների շուրջ, շարունակվել է 24 տարի և այս ընթացքում միջնորդների, այն է՝ միջազգային հանրության կողմից դիտարկվել է որպես ղարաղաբյան հարցի լիւծման միակ ընդունելի ճանապարհ։ Սա եղել է մեր երկրի ու նրա դիվանագիտության ամենամեծ հաղթանակը։

Արցախի հարցը երբեք չի քննարկվել որպես Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճ։ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը միշտ դրված է եղել բոլոր փաստաթղթերի, միջնորդների բոլոր հայտարարությունների հիմքում
Նախկին բոլոր իշխանությունների օրոք 5 շրջանները դիտարկվել են որպես ԼՂՀ անվտանգության ապահովման ու կարգավիճակի ճանաչման համար զիջելու ենթակա բանակցությունների առարկա։ 2 շրջանների հարցը դիտարկվել է առանձին, դրանց վերադարձի հարցը միշտ առանձնացել է մնացած 5-ից։ Սա երբեք գաղտնիք չի եղել որևէ մեկի, առավել ևս քաղաքական ուժերի համար։

Շուշիի, առավել ևս Հադրութի, Մարտունու, Մարտակերտի՝ ԼՂՀ մեջ մտնող բնակավայրերի հարցը չի եղել բանակցությունների սեղանին։

2016-ի ապրիլյան պատերազմը տևել է ընդամենը 4 օր, և դադարեցվել է Ադրբեջանի դիվանագիտական ջախջախիչ պարտությամբ։ Ալիևի վրա հսկայական ճնշում էր գործադրվում ԼՂՀ կարգավիճակը ճանաչելու ուղղությամբ, միջազգային վերահսկողության մեխանիզմ էր պարտադրվել զինադադարի ռեժիմի պահապանումն ապահովելու համար։

Դավաճանն, իշխանության գալով, զրոյացրեց 24 տարի տևած բանակցությունների բոլոր արդյունքները, չեզոքացրեց բոլոր ձեռքբերումները և միջնորդների ջանքերը։ Այս ԶՐՈ կետից հետո արձանագրված բոլոր հետևանքները այս տգետի պատասխանատվությունն են, իսկ պարտության ու կապիտուլյացիայի թիվ 1 մեղավորը ինքն է։ Իր «ԶՐՈ կետը» հռչակելով դավաճանն իր վրա է վերցրել Արցախյան հարցի հետագա ճակատագրի ամբողջ պատասխանատվությունը։

Եվ վերջինը. ո՞րն է հոդվածի նպատակը։ Ամբողջ այս «վերլուծության» մեջ կարմիր թելի նման անցնում է այն միտքը, որ Ռուսաստանը ի սկզբանե որդեգրել է հակահայկական դիրքորոշում, ենթատեքստում առաջ է մղում այն մտայնությունը, որ ռուսներն են պատասխանատու այս աղետի համար։

Այնպես որ, մի անգամ էլ կրկնեմ իմ համոզումը՝ նիկոլը հայկական Սահակաշվիլին է, որն իր տերերի կողմից իշխանության է բերվել այս ջախջախման գնով Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց դուրս բերելու և մեր երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշումը դեպի Արևմուտք՝ իմա դեպի Թուրքիա փոխելու նպատակով։ Նա օր առաջ պետք է հեռանա, եթե չենք ուզում Հայաստանը տեսնել թուրքական վիլայեթ»։