Արցախում ռազմական բժիշկ-խաղաղապահների մոբիլ խմբերն արդեն օգնություն են ցուցաբերել 1100 բնակչի․ՌԴ ՊՆ
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկների շարժական խմբերը շարունակում են օգնություն տրամադրել Արցախի բնակչությանը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ռուս խաղաղապահները բազմաֆունկցիոնալ բժշկական թիմեր են ստեղծել ՝ Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների դաշտային աշխատանքն ապահովելու համար:
«Անցած մեկ օրվա ընթացքում ռուս բժիշկները օգնություն են ցուցաբերել Մարտունու շրջանի Ննգի բնակավայրի ավելի քան 50 բնակչի: Ընդհանուր առմամբ, նրանք օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 1100 բնակչի, այդ թվում ՝ 135 երեխայի:
Տեղի բնակիչների գանգատներ հիմնականում կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրման հետ»,-հաղորդում է ՌԴ ՊՆ-ն: