Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Քաղաքականություն

Երեք անխուսափելի քայլ. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբի» անդամ Վահե Հովհաննիսյանը հերթական հոդվածն է ներկայացրել.

«Մաս 1. Անխուսափելի օրը

Մեր ազգային-պետականօրացույցում ողբերգական էջերի առատությունը լուրջ կասկածի տակ է դնում մեր հեռանկարը։

Օրացույցը, մեծ հաշվով, ազգերի պատմության, նրա հասունության և հեռանկարիամփոփագիրն է։
Այս առումով հայկական օրացույցը մտահոգիչ է։

Ազգը կարող է ունենալ Նարեկացի, Քուչակ, Թորոս Ռոսլին, Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Այվազովսկի, Տիգրան Պետրոսյան, Վիկտոր Համբարձումյան և այլն, բայց, այսքանով հանդերձ, արդեն 21-րդ դարում չլինել կենսունակ։ Ունակ լինել՝ ստեղծելու համաշխարհային քաղաքակրթական արժեքներ, բայց չլինել կենսունակ։ Սա մեր ներկայի ցավոտ ռիսկերից մեկն է։

Մեր օրացույցը արժեքային և խորը բովանդակային փոփոխության կարիք ունի։Մեր օրացույցում այնպիսի փոփոխություններ են պետք, որոնք կընդգծեն և կբարձրացնեն մեր ազգային և պետական կենսունակությունը։

Ինչի՞ց սկսել.2020-ին տեղի ունեցածից հետո, մեր կենսունակությունը վերահաստատելու համար մեր օրացույցում օր առաջ նոր կարևորագույն տոնական օր պետք է մտնի՝«Սիքտիրի օր»։ Սա է կենսունակության հայտ ներկայացնելու միակ բնական և առողջ քայլը։ Միտումնավոր խուսափեցի ավելի բարեկիրթ բառ օգտագործելուց։Իրականությունն է ստիպում խոսել առավելագույնս պարզ։ Ցավոք, արժանապատիվ հրաժարականի, քաղաքական կոնսուլտացիաների միջոցով լուծումների, խորհրդարանական մեծամասնության պատասխանատվության վրա սահուն փոփոխությունների հնարավորությունները բաց թողնվեցին, ու մեր բազմադարյա հասարակությանը ուրիշ հնարավորություն չի մնացել։

Արժանապատվություն և պետական մտածողություն ունեցող շերտը որակվել է Էլիտա, և դա շատ լավ է, որովհետև հենց այդ էլիտան պետք է իրականացի այդ արարողությունը։
Խաղաղ, մեր երեխաների ձեռքից բռնած, առանց որևէ բերովի միտինգային զանգվածի, բոլոր այն մարդկանցով, ովքեր պահանջել են թիվ 1 մեղավորի հրաժարականը՝ անկախ քաղաքական հայացքներից, դուրս ենքգալիս հրապարակ և խաղաղ ազատել տալիս կառավարության սենյակը։

Գիտնականներ, բժիշկներ, դասախոսներ, ուսուցիչներ, երաժիշտներ, հոգևոր առաջնորդներ, գործարարներ,համայնքապետեր, խմբագիրներ, ուսանողներ, ազատամարտիկներ, փաստաբաններ և այլոք՝բոլորս, ում նա անվանել է պսևդոէլիտա, պետք է հավաքվենք ու մեր օրացույցում ավելացնենք վերածննդի առաջին տոնական էջը՝ սիքտիրի օրը՝ սահմանադրական ճանապարհով։

Պատմական որոշակի փուլերում էլիտաները ժամանակ առ ժամանակ ունենում են շատ ավելի պարզ ու շատ կարևոր գործ, քան դասական էլիտարությունը՝ ազատվել աղետի վերածված պատմական պատահականությունից։ Միայն դրանից հետո էլիտան կարող է իրականացնել իր դասական էլիտար առաքելությունը՝ գեներացնել գաղափարներ, խրախուսել բանավեճեր, կրթել հասարակությունը և ստեղծել այնպիսի ինստիտուցիոնալ պատնեշներ, որ այլևս երբեք ոչ ոք չկարողանա միակամ որոշել՝ մեր պետությունը տանել պատերազմի ու զոհել ամբողջ մի սերունդ։

Ինչո՞ւ եմ այսքան պարզ և առանց բարեկրթական նորմերի գրում. որովհետև, եթե մենք հնարավորինս արագ մեր օրացույցում չունեցանք այդ օրը և ցույց չտվեցինք բոլորին, որ մենք սկսում ենք վերականգնել մեր ազգային արժանապատվությունը, ապա բոլորով մեզ են որպես պետություն «սիքստիր» անելու քարտեզից։ Ներողություն ձևակերպման համար, բայց, պերսոնաժը դեռ մի կողմ, իրավիճակըմեզ այլ հնարավորություն չի տալիս.հարաճուն «բիզիմդիրը» պիտի անպայման իր պատասխանը ստանա, և այն պիտի սկսվի մեր ներքին Ս-ից։

Մաս 2. Անխուսափելի հարցը

Երբ կյանքում ոչ մի գիրք չկարդացածը մինչ այս պահը Նիկոլ է պաշտպանում, ասում ես՝ դե հիմա խելքը այսքան է ու դա ինչ-որ տեղ նորմալ է։ Բայց երբ տարբեր մասնագիտություններիգիրք կարդացածները լուրջ դեմքով ասում են.«բայց Վազգենը ամենալավ թեկնածուն չէ, Նիկոլը, այո պիտի գնա, բայց ո՞ւմ բերենք» այստեղ են ծագում մի խումբ հակասական հարցեր։

Դժվար էբացատրել, որ երբ տունդ վառվում է, չես մտածում՝ ոռոգմա՞ն ջրով հանգցնես, թե՞ խմելու, կողքի՞ հարևանի, թե՞դիմացի։ Միակ բանը, որ մտածում ես՝ հրդեհը մարելն է. սա է առողջ ռեակցիան։ Իսկ երբ ազգովի 2.5 տարի հանդուրժել ենք պատմական պատահականությանէ´լ հարբած եթերները, է´լ քաղաքի կենտրոնում խորովածներն ու անվերջ ուտելը, անդադար անգրագիտությունները, հեղափոխականից մինչև ճոխ կյանք թռիչքը, փողոցայինի բառապաշարը, պետության կազմաքանդումը, պատերազմը, պարտությունը ու կորսված ամբողջական սերունդները, դրանից հետո քննարկել թե սա կամ նա, ընդ որում՝մի կարճ փուլ, արդյո՞ք ամենալավ թեկնածուն է։ Երևի պետք է ավելի պարզ խոսել,որ

ա. Լավագույն թեկնածուի կաստինգի ժամանակ մեր պետությունը չունի, մի քիչ էլ ուշացնենք՝ պետության փլուզումը չենք կանգնեցնելու։ Կարճ փուլի ռիսկերը պետք է համբերատար ու պարզ բացատրել, դիմացինիդ հասկանալի, որ շաբաթներ հետո լինելուէ այնպիսի տնտեսական աղետ, որ հաց կարող է չունենաք, որ ձեր խնայողությունները փոշիանալու են, որ դրամի կուրսը կարող է լինել աներևակայելի թվերի, որ էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրներ կլինեն և այլն, որ աշխատավարձ ու թոշակի խնդիր է լինելու։ Բացատրեք, որ եթե անվտանգային լուրջ քայլեր չարվեն, պատերազմի երկրորդ փուլը շատ իրական է։

բ. Ձեր պատկերացրած լավագույն թեկնածուներից շատերը պարզապես չեն ուզում իրենց վրա վերցնել պատասխանատվություն։ Ուղղակի չեն ուզումպետության լինել-չլինելու այս հանգրվանին իրենց վրա պատասխանատվություն վերցնել։ Չեն ուզում իրենց անդարդ գլուխը պրոբլեմների տակ դնել։ Ու առաջիկայում է´լ ավելի քիչ մարդ է մնալու, ով պատրաստ կլինի պատասխանատվություն վերցնել։

Ես շատ ավելի մտահոգիչ պրոբլեմ եմ տեսնում, քան՝ կոնկրետ թեկնածուի խնդիրը։ Միասնական թեկնածուին ցանկացած պահի կարելի փոխել, եթե կա այլ հանրային պահանջ։ Բայց ես կարծում եմ, որ «այո, Նիկոլը պետք է գնա, բայց դե ոչ այս թեկնածուն...» հաճախ հնչող ձևակերպումը հնչելու էր ցանկացած այլ անունի դեպքում։ Ցանկացած այլ միասնական թեկնածուի դեպքում նույնը ասվելու էր։

Ինչի՞ մասին է սա խոսում. ես կարծում եմ, որ մեր հասարակության մի զգալի մասը, ինչպես բոլոր ցավոտ խորքային հարցերում, այստեղ նույնպես ազնիվ չէ և իբր թեկնածուի շուրջ իր անհամաձայնությամբ քողարկում է շատ ավելի կարևոր ասելիք. ես ունեմ խոր կասկած, որ մեր հասարակության մի պատկառելի զանգված ուղղակի իր մեջ սկսել է «մերժել պետությունը», չի հավատում պետության հեռանկարին, չի տեսնում իրեն այս պետության մեջ, և պետության հեռանկարը իրենը չէ։ Եվ կարծում եմ, որ հային բնորոշ՝ պետության դժվարին պահին ուղղակի պետությունից հեռու մնալու հատկանիշն այսօր լայն թափ է հավաքում և քողարկվում է թեկնածուների մերժմամբ։

Ի՞նչ հեռանկար է այդ դեպքում ուրվագծվում։ Պետականության փլուզման տեմպերը և ընդհանուր վիճակը մի պահի կարող են լինել այնպիսին, որ իրավիճակը պարտադրի իր կոնկրետ լիդերին, և պետության ղեկը վերցնի նա, ով կկարողանա կանգնեցնել Հայաստանի տարածքի ամենօրյա փոքրացումը, նոր պատերազմի վտանգը և տնտեսական կոլապսը։ Այդ դեպքում արդեն ոչ ոք չի հարցնելու գիրք չկարդացածների կարծիքը, իսկ տանը նստած իներտ կրթվածները ստիպված ընդունելու են փաստը։ Ի վերջո, Հայաստանում դեռ կա պետության կրող մի շերտ, որն առայժմ կենսունակ է։

Բայց միայն հասարակությանը մեղադրելընույնպես ճիշտ չէ, ևպետք է ընդունել, որ գործող հարթակը պարտավոր է լինել շատ ավելի բովանդակային։ Միայն մերժումով հնարավոր չէ պրոցեսներ գեներացնել, անհրաժեշտ են կառուցողական գաղափարներ՝ այլընտրանք։

Մաս 3. Անխուսափելի փուլը

Առաջին և երկրորդ քայլերը, իրենց ողջ կարևորությամբ հանդերձ,տեխնիկական են, բայց միայն դրանից հետո է հնարավոր երրորդ՝ ամենակարևոր փուլի գոյությունը՝ վերելքի ճանապարհը, աշխատանքը՝ Հայաստանի և Արցախի ապագայի համար։ Մենք պետք է գտնենք մեր վերելքի բանաձևերը։ Դա շատ բարդ է, բայց միանշանակ հնարավոր է։

Առաջին և երկրորդ տեխնիկական քայլերի ուշացումը, սակայն, փոքրացնում է այդ հնարավորությունը։ Երրորդ փուլի խնդիրն է՝ ազգային վերելքի բանաձև և այն իրագործելու ունակ թիմեր։ Իսկ դա հաստատ ո´չ այսօրվա լոզունգներ են, ոչ էլ՝ այսօրվա հարթակը»։