Վաշինգտոնում անկարգությունների հետևանքով չորս մարդ է զոհվել
Վաշինգտոնում բողոքի ցույցերի ընթացքում չորս մարդ է զոհվել, հայտնել է տեղի ոստիկանության պետ Ռոբերտ Կոնտին: Այս մասին հայտնում է Independent-ը։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի աջակիցները ներխուժել էին Կապիտոլիումի շենք, ինչից հետո Կոնգրեսում ընթացող քննարկումը դադարեցվել էր: Ցուցարարների մի մասը ներխուժել էր Սենատի նիստերի դահլիճ: Այդ դեպքերի ֆոնին Վաշինգտոնում պարետային ժամ էր հայտարարվել:
«Ոստիկանության աշխատակիցը ծառայողական զենքից կրակել է կնոջ վրա։ Նա տեղափոխվել է տեղի հիվանդանոց, որտեղ չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Բացի այդ, տեղեկություններ են ստացվել Կապիտոլիումի մոտ ևս երեք մահվան դեպքերի մասին»,- ասել է Կոնտին: