Մեծ ամոթի պահ է մեր երկրի համար. Օբամա
Պատմությունը կհիշի այսօրվա հարձակումը, որը հրահրվեց գործող նախագահի կողմից, ով շարունակում էր անհիմն ստել օրինական ընտրությունների արդյունքների մասին, որպես մեծ ամոթի պահ մեր երկրի համար: Այս մասին հայտարարել է նախկին նախագահ Բարաք Օբաման,: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Բայց մենք կխաբեինք մեզ, եթե դա որպես բացարձակ անակնկալ ընկալեինք»,- հավելել է նա` հայտարարելով, որ հանրապետականների «հեքիաթները» 7 դրանք «ուղեկցող մեդիա էկոհամակարգը» մոլորության մեջ են գցել իրենց հետեւորդներին ընտրությունների արդյունքների հետ կապված: «Այժմ մենք տեսնում ենք հետևանքները, որոնք կատաղի փոթորկի վերածվեցին»,- ասել է Օբաման: