Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Քաղաքականություն

2018թ-ից Նիկոլ Փաշինյանը իր թիմով ի ցույց դրեց, թե ինչպես կարելի է պետական համակարգը կազմաքանդել. Մակեյան

2018թ-ից Նիկոլ Փաշինյանը իր թիմով ի ցույց դրեց, թե ինչպես կարելի է պետական համակարգը կազմաքանդել, փոխարենը ներդնել ստի, կեղծիքի, մանիպուլատիվ համակարգ և այն ֆեյքերի բանակի միջոցով ներկայացնել՝ իրականություն։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Արդյոք պատերազմն անխուսափելի էր, պատասխանը համոզիչ կլինի, եթե համադրենք վերջին տարիների իրադարձությունները։ Իրար հաջորդող իշխանությունները տարիներ շարունակ անտեսում էին ընդդիմության ահազանգերը, այդ թվում՝ հորդորները սթափվելու, առ այն, որ Ադրբեջանը, ներդնելով տասնյակ միլիարդավոր դոլարներ, բանակը զինելով, ինչ-որ պահի օգտագործելու էր մեր դեմ, իսկ իշխանություններն ականջալուր չեղան, տրվեցին թալանի, ճոխության, դղյակաշինության, նույնիսկ բանակը վերածեցին բիզնես ոլորտի եւ բաձրաստիճան սպայակազմը, հատկապես գեներալները՝ անվտանգության ռազմավարությունը մշակելու փոխարեն, ի հաշիվ բանակի, վերածվել էին օլիգարխների, իսկ քաղաքական իշխանությունն իր քարոզչամեքենայով բանակին բոլոր միջոցներով հեռու էին պահում հանրության տեսադաշտից՝ իբր բանակը չվնասելու համար։ Իսկ թշնամին պատրաստվում եւ փորձարկում էր իր հնարավորությունները, մասնավորապես՝ 2014թ-ի օգոստոսի դիվերսիոն գործողությունները, 2016թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմը։

2018թ-ից Նիկոլ Փաշինյանը իր թիմով ի ցույց դրեց, թե ինչպես կարելի է պետական համակարգը կազմաքանդել, փոխարենը ներդնել ստի, կեղծիքի, մանիպուլատիվ համակարգ և այն ֆեյքերի բանակի միջոցով ներկայացնել՝ իրականություն։ Ինչից բնականաբար իրազեկված էր թշնամին, որը և լրացուցիչ փաստարկ էր պատերազմը սկսելու համար։

Այնուամենայնիվ, պատերազմ սկսելու համար դեռևս բավարար չէր վերոնշված բոլոր գործոնների համադրումը, որովհետեւ պատերազմը չէր կարող սկսել Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, նույնիսկ Ռուսաստանի բարի կամքով, եթե չլիներ Մինսկի խմբի համանախագահ երկրների կունսեսուսը՝ կյանքի կոչել Մադրիդյան սկզբունքը, ինչը վերջին տարիներին վերափոխվել էր Լավրովյան պլանի, որից Ռուսաստանը երբեք չէր հրաժարվել եւ միշտ փորձել է պարտադրել։ Եվ հիմա բացահայտված կարելի է համարել 2018թ-ի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած գործընթացը, որը Նիկոլն անվանեց թավշյա հեղափոխություն՝ իրականում Լավրովյան պլանի կյանքի կոչելու առաջին եւ հիմնական արարն էր, որը նախաձեռնել էին ռուսները Սերժ Սարգսյանի օգնությամբ, ինչն այդ ժամանակ ընկալվում էր, որ իբր Ռուսաստանը ցանկանում էր Կարեն Կարապետյանին իշխանության բերել, բայց Սերժ Սարգսյանը, ի հեճուկս ռուսների, իշանությունը հանձնեց Նիկոլին։

Քանի որ, ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ Մուկուչյանի թվանկարչությամբ, ցանկացած «լեգիտիմ» իշխանությունն ի վիճակի չէր լինի կյանքի կոչել Լավրովյան պլանը։ Առավել եւս Ռուսաստանի համար անընդունելի էր բացահայտ իրենց մարդ համարվող որեւէ մեկը, այդ թվում՝ Կարեն Կարապետյանը, կյանքի կոչեր Լավրովյան պլանը, որպեսզի Հայաստանում հակառուսական ալիք չբարձրանար։ Հիմա հարց՝ հնարավոր էր Լավրովյան պլանն իրագործել առանց պատերազմի, համոզված եմ՝ ոչ եւ կանխորոշված էր պատերազմի ելքը՝ Հայաստանի պարտությամբ, որի հիմքերը դրվեց 1995թ-ից եւ 26 տարի չարժեւորելով մեր հաղթանակը, կայուն շարժվում էինք դեպի 2020թ-ի խայտառակ պարտությունը, որի գինը Արցախի հանձնումն էր մի մասը թուրքերին, մի մասը՝ ռուսներին։ Արցախի Ռուսաստանին հանձնելու ծրագիրը ռուսների եւ զորիբալայանական կլանի վաղեմի երազանքն էր, ինչը կյանքի կոչվեց հազարավոր զոհերի, Շուշիի, Հադրութի հանձնելու եւ ազգի ողնաշարը կոտրելու գնով։

Կարելի է համոզված պնդել, որ պատերազմն անխուսափելի էր եւ միայն ժամանակի խնդիր էր, իսկ ժամանակը վերահսկելու եւ ուղղորդելու ֆուկցիան իրենց վրա վերցրեցին թուրքերը և ռուսները, իսկ Ռուսաստանը, Միացյալ Նահանգներին և Ֆրանսիային շրջանցելով, նրանց թիկունքում գործարքի մեջ էր մտել թուրքերի հետ՝ ներգրավելով Ադրբեջանին եւ Հայաստանի բոլոր ժամանակների ռազմաքաղաքական վերնախավին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին, որը դարձավ հիմնական գործող անձը։

Ըստ պատերազմի մասնակիցների և ականատեսների, այսպիսի կապիտուլացիոն հայտարարությունը հնարավոր դարձավ քաոսի, անկառավարելիության, դավադիր գործնեության եւ քարոզչության, ինչպես նաեւ ստի ու կեղծիքի համադրության հետեւանքով, ասվածի ապացույցն է, թե ինչպես են իրենց պահել քոչարյանա-սարգսյանական զույգի կողմից բուծած գեներալները, այս ամենի հիմնական պատասխանատուն եւ մեղավորը օրվա իշխանություններն են գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ։

Պատերազմի վատթարագույն ելքն արդյոք արտացոլում էր ուժերի իրական դասավորությունը։ Համոզված կարելի է պնդել, որ հնարավոր էր ունենալ ոչ հաղթանակ, ոչ պարտություն արդյունքը, եթե լիներ պատերազմական իրավիճակին համարժեք գործող արդյունավետ պետական կառավարման համակարգ։

Այն թեզը, որ մի քանի առաջարկ է եղել պատերազմը կանգնեցնելու, որի դեպքում մենք իբր ավելի շահեկան վիճակում կլինեինք, կարծում եմ՝ իրականության հետ աղերս չունի, որովհետեւ միայն նման խայտառակ կապիտուլացիոն իրավիճակում ռուսական ուժերը կարող էին տեղակայվել Արցախում։

Կապիտուլացիայի մասին հայտարարությունից հետո Հայաստանում ռուսական ուժերը՝ ի դեմս իշխանության և 17-ի, երկիրը տանում են քաոսի, միաժամանակ մնացած ռուսական շարասյուններն ստեղծված իրավիճակից որպես ելք առաջարկում են Հայաստանը միացնել Ռուսաստանին որեւէ ձեւաչափով ի հաշիվ մեր ինքնիշխանության կորստի, նույն բանն իրականացնում են իշխանությունը եւ 17-ը խորը ինտեգրման անվան տակ։

Քանի դեռ Ռուսաստանը շարունակում է Նիկոլ Փաշինյանին պահել, ուրեմն դեռևս գործում է ռուս-թուրքական համագործակցությունը Հայաստանի դեմ, այսինքն՝ մեզ պարտադրելու և մեզանից վերցնելու ծրագրեր ունեն։

Դավադիր ծրագրերը կանխելու առաջին քայլը պետք է իշխանություններն օր առաջ հայտարարեն արտահերթ Ազգային ժողովի ընտրությունների օրը, որը կարող է նշանակվել 6-12 ամսվա ընթացքում, միաժամանակ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա և ձևավորվի անցումային ազգային համաձայնության կառավարություն, որից հետո 17-ը դադարեցնի ագրեսիվ, վտանգավոր, պետականությունը կազմաքանդող գործունեությունը։

Հաշվի առնելով հնարավոր օրհասական զարգացումները՝ անհրաժեշտ է համախմբել ողջ հայությանը, հատկապես առավելագույն զգոնություն է պահանջվում քաղաքական դաշտում գործող կուսակցություններից, որտեղ պետք է առաջնային լինի ազգային ու պետական շահը։

Դեռևս կա հնարավորություն՝ իրավիճակը կայունացնելու և պետականությունը պահպանելու»։