Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Քաղաքականություն

Փաշինյանի հնարավոր հետնորդը շարունակում է հայ ժողովրդից հավաքել արյունոտ հարկը. Միքայել Մինասյանը՝ Աննա Հակոբյանի մասին

2020-ը մահվան տարի էր։ Մահվան, որը կարելի էր կանխել կորոնավիրուսի դեմ պայքար մղելով ոչ թե տնական օղով, այլ պրոֆեսիոնալ բժշկական համակարգով, առանց պատերազմ սանձազերծելու և հայրենասերներին ակնհայտ մահվան չուղարկելով։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Նա նաև նշել է, որ հայ ժողովուրդը բավական սարսափելի գին է վճարել Փաշինյանների իշխանության համար՝ 3596 մարդու կյանք խլեց կորոնավիրուսը, իսկ 4750-ի կյանքն ընդհատվեց Արցախում։

«Պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ առաջնորդ ընտրելիս ազգը, որպես հավելյալ բեռ ստացել է չափազանց գործուն առաջին տիկին. Մեսալինա, Մարիա Անտուանետա, Ելենա Չաուշեսկու, Ռաիսա Գորբաչովա. այս կանայք դարձան իրենց ամուսինների արարքների հանցակիցները, պատմության մեջ մտան որպես հանցագործներ։ Փաշինյան զույգի քաղաքական ուղին ուղեկցվում է մահերով և ժամանակի ընթացքում նրանց ախորժակը միայն աճում է։

Սկիզբը դրվել է 2008-ի մարտի 1-ին՝ 10 մահով 2020-ին հասնելով սարսափելի (և դեռևս աճող) ՝ 8000-ի։ Ես մի քանի անգամ նշել եմ, որ հենց Աննա Հակոբյանն է ստի այն ինդուստրիայի ճարտարապետը, որը ստեղծվել է զոհերի թիվը թաքցնելու համար։ Հենց դրանով է բացատրվում նրա՝ «Հայկական Ժամանակ» -ի ղեկավարումը, եկեղեցու հանդեպ ընդգծված անհարգալից վերաբերմունքը, նրա բարեգործական հիմնադրամների միջոցով գործարարների փողերի լվացումը, պատերազմի ժամանակ մարտական գործողությունների կառավարման շտաբում նրա ներկայությունը։

Նրա գործառույթը հանցագործության մասնակից լինելն է՝ դրանք թաքցնելու միջոցով։ Նրա մեթոդներն են մանիպուլյացիան, սուտն ու ցինիզմը։ Երկրի կառավարման բոլոր մեխանիզմները փակելով ՝ այս զույգը դարձավ այն ֆեոդալիզմի մարմնավորումը, որի դեմ պայքարի մասին վերջինս հայտնել էր հեղափոխության ժամանակ։ Նիկոլը և Աննան հանգուցային պաշտոններում կարգելով իրենց հարազատներին, ծառայակիցներին և այլ լոյալիստներին՝ իրականացրել են նեոֆեոդալական կառույցի իշխանության յուրացման սցենարը ՝ պատվով կրկնօրինակելով ադրբեջանցի իրենց գործընկերներին»։

Միքայել Մինասյանը հավելել է նաև, որ բոլորը շարունակում են կյանքի գնով վճարել Փաշինյաններին իշխանության մնալու համար։

«Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի հնարավոր հետնորդը (միայն Աննան կարող է ապահովել Նիկոլի կառուցած ամբողջ համակարգի լոյալությունը՝ հրաժարականի դեպքում) շարունակում է հայ ժողովրդից հավաքել արյունոտ հարկը»,- գրել է Միքայել Մինասյանը՝ հետևորդներին հիշեցնելով, որ այսօր հանգուցյալների հիշատակության օր է։