Վատ լուր ունեմ ձեր համար. ադրբեջանագետ
Վատ լուր ունեմ ձեր համար. ըստ Ադրբեջանի պատմության դասագրքերի` ամբողջ ՀՀ տարածքը պատմական Ադրբեջան է, մենք 18-րդ դարում տարածաշրջան եկած քոչվորներ, իսկ համապատասխան քարտեզներն էլ վաղուց սարքել են։ Այս մասին գրում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
«Հա, Երևանն էլ ադրբեջանցիներն են հիմնել 16-րդ դարում: Նու ադրբեջանցիք որն է, Ռևան խանը, որի անունով էլ քաղաքը կոչել են։ Հիմա դուք խա-խա կդնեք, իսկ ես աչքիս սկսեմ ձեզ ռեալ ադրբեջանական դասագրքերից մեջբերումներ հրապարակել, որ հասկանաք, ինչ է կատարվում իրանց գլխում։ Ու ինչի հեչ խնդալու չի էս ամեն ինչը»: