Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Քաղաքականություն

Ի՞նչ փաստաթղթեր է Ալեն Սիմոնյանի կինը ներկայացրել ՀՌԱՀ. «Դեժավյու» տելեգրամյան ալիք

«Դեժավյու» տելեգրամյան ալիքը գրում է․ «Օրեր առաջ գրել էինք, որ ՀՌԱՀ-ի հայտարարած հեռուստաընկերությունների մրցույթում, հայտ է ներկայացրել նաև Ալեն Սիմոնյանի կնոջը պատկանող Freenews հեռուստաընկերությունը, որի ֆինանսավորումը ամբողջովին լինելու է ուկրաինական: Freenews-ի՝ արտոնագիր ստանալու դեպքում, ինչը ևս մեր լավատեղյակ աղբյուրը չբացառեց, Ուկրաինայի քաղաքացի, մեծահարուստ Վիլեն Շատվորյանը պարտավորվել է իր վրա վերցնել հեռուստաընկերության ողջ ֆինանսական ծախսը:

Երեկ ArmDaily.am-ի հետ զրույցում ուկրաինահայ քաղաքագետ Մարատ Հակոբյանն ասել է, որ Վիլեն Շատվորյանն իր հետ զրույցում տեղեկացրել է, որ Ալեն Սիմոնյանին անձամբ չի ճանաչում և երբևիցէ որևէ շփում նրա հետ չի ունեցել: «Վիլեն Շատվորյանի հետ անձամբ եմ զրուցել: Նա ասաց, որ Ալեն Սիմոնյանին չի ճանաչում ու ոչ մի կայքի ֆինանսավորում իր կողմից չի պլանավորվում»: Ուկրաինահայ քաղաքագետը ArmDaily.am-ի հետ զրույցում հավելեl է նաև, որ իրենց համար դեռևս անհասկանալի է, թե ովքեր կարող էին նման ապատեղեկատվություն տարածել ու ինչ նպատակներ են հետապնդում նրանք:

Այսպիսով պարզ է դառնում, ոչ թե Dejavu-ն է ապատեղեկատվություն տարածել, այլ միգուցե Ալեն Սիմոնյանի կինն է՞ Freenews-ի մրցույթային փաթեթը ներկայացնելիս շահարկել Վիլեն Շատվորյանի անունը և թյուրիմացության մեջ գցել ՀՌԱ Հանձնաժողովին: Տեսանյութում հստակ երևում է, որ Ալեն Սիմոնյանի կինը փաթեթը ներկայացնելիս Freenews-ի 49% բաժնեմասի սեփականատեր է ներկայացնում Վիլեն Շատվորյանին: Ուշադիր լսելու դեպքում պարզ է դառնում, որ Freenews-ի եթերի արտոնագիր ստանալու դեպքում Վիլեն Շատվորյանը միլիոնավոր դոլլարների ներդրում է խոստանում իսկ մյուս՝ 51% բաժնետերի կամ բաժնետերերի կողմից ֆինանսական ներդրման մասին խոսք չկա, միայն ակնարկվում է, որ Freenews-ը ունի պատրաստած գովազդային փաթեթ և հույս է հայտնում, որ այդ փաթեթի միջոցով կկարողանան ապահովել ֆինանսական մուտքեր:

Նման արագ արձագանքից հետո, մնում է եզրակացնել. կամ Վիլեն Շատվորյանին խաբել են և կեղծ թղթեր են ստորագրել տվել, կամ Վիլեն Շատվորյանը տեղյակ չէ և Freenews-ը ուղղակի խաբել է ՀՌԱՀ-ին:

Կա երրորդ տարբերակը ևս. Վիլեն Շատվորյանը փոշմանել է, որ ընդառաջել է Ալեն Սիմոնյանի առաջարկին, համաձայնել է օգնել, բայց վերջին զարգացումներից հետո չի ցանկանում գործ ունենալ մի մարդու հետ, ում հայրենիքում որակում են որպես դավաճան: Այսքանից հետո, որ մի գործարարը կցանկանա կիսել դավաճանի խարանը և դասվել դավաճանների շարքին»:

Ավելի ուշ տելեգրամյան ալիքը գրել է.

«Արդեն գրել էինք, որ ՀՌԱՀ-ի՝ հեռուստատեսությունների մրցույթին, Freenews-ի փաթեթը ներկայացնելիս շահարկել է ուկրաինահայ հասարակական գործիչ Վիլեն Շատվորյանի անունը։ Տեսանյութում հստակ երևում է, որ Ալեն Սիմոնյանի կինը փաթեթը ներկայացնելիս Freenews-ի 49% բաժնեմասի սեփականատեր է ներկայացնում Վիլեն Շատվորյանին: Երեկ Շատվորյանը հերքել էր, ասելով , որ ինքը ոչ Ալեն Սիմոնյանին է ճանաչում, ոչ էլ պատրաստվում է որևէ կայք ֆինանսավորել։ Dejavu-ն լուրը հրապարակելիս հիմնվել էր ՀՌԱՀ-ի մրցույթի ժամանակ Ալեն Սիմոնյանի կնոջ հայտարարության վրա։ Dejavu-ն ներկայացնում է պետռեգիստրի փաստաթղթերը, որտեղ հստակ երևում է, որ Freenews-ի 100% սեփականատերը Հասմիկ Դանիելյանն է, իսկ Մարիամ Սարգսյանը՝ տնօրենը։ 49%-ի բաժնետեր Շատվորյանի կողմից միլիոնավոր դոլլարների ներդրման մասին Մարիամ Սարգսյանի հայտարարությունը ՀՌԱՀ-ի հայտարարած մրցույթում ծիծաղելի է, քանզի Freenews-ի կանոնադրական կապիտալը 1000 դրամ է և Շատվորյանի անունը բաժնետերերի ցանկում չկա։ Կից փաստաթղթերից երևում է,որ Ալենի կինը խաբել է ՀՌԱՀ-ին շահարկելով Շատվորյանի անունը»։