Ա՛յ Ռ.Ռ., քեզ մեկնումեկը Շուշի հանձնելու մանդատ տվե՞լ էր, որ հանձնեցիք․ Ռուբեն Մելիքյանը՝ Ռուբեն Ռուբինյանին
«Դավաճանի քայլը» խմբակցության կաՌկաՌուն ներկայացուցիչ Ռ.Ռ.-ն պարզաբանում է պահանջում խմբակցությունից դուրս եկած (առայժմ) 5 պատգամավորներից՝ առ այն, թե ում են նրանք այսուհետ ներկայացնելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Ա՛յ Ռ.Ռ., բա ձեր խմբակցությունում մնացած դեպուտատներդ ո՞ւմ եք ներկայացնում ու ի՞նչ մանդատով, մի հատ դա՛ պարզաբանի, այ երկարաշունչ ոչնչությու՛ն։ Քեզ մեկնումեկը Շուշի հանձնելու մանդատ տվե՞լ էր, որ հանձնեցիք։ Դու առհասարակ «մանդատ» բառը իրավունք ունե՞ս գործածել, ա՛յ թշնամու սպասարկու։
Սրանց նագլիությունը չի թողնում, որ գոնե մի փոքր հանդարտեցնես ցասումդ»,-գրել է Մելիքյանը: