Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔՄոսկվան առաջիկայում նոր եւ ավելի ծանր հարվածներ կհասցնի ՈւկրաինայինՌուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչինԱնահիտ Մանասյանը մշտապես է ընդգծում, որ խնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունԴավիթ Իվանյանը ներկայացրել է Հայաստանի քայլերըԶելենսկին Թրամփին նշել է, որ Կիեւը պատրաստ է Ռուսաստանի հետ էներգետիկ հրադադարիՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերինՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանինՊուտինն ասել է, որ եթե Զելենսկին ցանկանում է, կարող է գալ Մոսկվա. ՊեսկովԱնկախության 35-ամյակի առթիվ ԲՏԱՆ և Ռազմարդյունաբերության կոմիտեի աշխատակիցները պարգևատրվել ենԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարինԱռաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ
«Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերությունն առանց մրցույթի խոշոր գումարի պայմանագիր է կնքել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերության հետ
Շոու-բիզնեսով զբաղվողի ու իրական արտիստի սահմանը. արժեքներ, որոնք փողով չեն չափում
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՔըրքորյան փողոցում բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր
Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Առինջում օտարման ոչ ենթակա և կադաստրային արժեքի շուրջ 99․94 տոկոս նվազեցմամբ հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին
Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչԴատախազությունը պահանջում է «Երևանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույք, շուրջ 130 միլիոն դրամԵրևանում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը Շենգավիթի ոստիկանները կանխել են տղամարդու ինքնասպանության փորձըՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ինկներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով
Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ)
Բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը․ ՄԻՊ (տեսանյութ)TRIPP նախագիծը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Փաշինյանը մասնակցել է «Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկմանը Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե ՄելիքյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի զինվորների համար նախատեսված սննդի պատրաստման գործընթացին․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա հողատարածք. Դատախազությունը հաշտության համաձայնություններ է կնքել
Հերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, բիտաներ, արյան հետքեր, կոտրած շշեր և քարեր
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը
Վազող տողեր

Ռուսաստանի հայ համայնքը սպասում է Ձեր հրաժարականին, այլ ոչ թե Մոսկվա այցին. Արա Աբրահամյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի հայ համայնքը սպասում է Ձեր հրաժարականին, այլ ոչ թե այցին Մոսկվա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջին գրել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

«Պարոն Փաշինյան, Դուք Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակեցիք հայոց պետականությանն ու մեր ժողովրդին վնաս հասցնող հայտարարության «առաջնահերթ» կետերը, որոնք, ըստ երեւույթին, նոր համաձայնագրի հիմքը կդառնան, որը դուք պատրաստվում եք ստորագրել Մոսկվայում:

2018-ի ապրիլին, երբ Դուք, շահագործելով մեր վստահելի ժողովրդի անկեղծ զգացմունքները, համառորեն հասաք վարչապետի պաշտոնին Ձեզ համար, Ռուսաստանի հայերի միությունը կլոր սեղան կազմակերպեց հայ հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, որի շրջանակներում մենք արտահայտեցինք մեր մտահոգությունները եւ բացասական կանխատեսումները Ձեր` իշխանության գալու հետ կապված:

Գրեթե երեք տարի անց Դուք, փաստացի անսահմանափակ իշխանությամբ եւ ժողովրդի աննախադեպ վստահությամբ օժտված, ցավոք, այդպես էլ ոչինչ չձեռնարկեցիք` ձեր նկատմամբ մեր վերաբերմունքը դեպի լավը փոխելու համար:

Ինչո՞ւ և ինչո՞վ եք Դուք հիմա Ռուսաստան մեկնում: Էլ ի՞նչ եք պատրաստվում ստորագրել եւ ինչի՞ շուրջ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերել:

Ինչո՞ւ եք այդքան շահագրգռված շուտափույթ ամեն ինչ հանձնելու հարցում, էլ ի՞ նք կարող եք անել: Ո՞ւմ եւ ինչո՞վ եք այդքան պարտական, որ պատրաստ եք դիմանալ բոլոր նվաստացումներին եւ լկտի հարձակումներին Ալիեւի կողմից: Ինչու՞ չեք կարող կանգնեցնել եւ կասեցնել Հայաստանը կործանող սցենարը` չնայած Հայաստանի եւ Արցախի ժողովրդի, երկրի նախագահի, մեր ժողովրդի հոգեւոր առաջնորդների Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսների, սփյուռքի կոչերին:

Ինչո՞ւ Դուք, հայտարարության մյուս բոլոր կետերի կատարումը կասեցնելու փոխարեն, նախքան Ադրբեջանը կկատարի Բաքվի կողմից պատանդ պահված հայ գերիների վերադարձի վերաբերյալ 8-րդ կետը, հանկարծ մեր հասարակության համար կարեւորագույն հարցը կապում եք Ադրբեջանի եւ Թուրքիայի համար կենսական եւ Հայաստանի համար երկրորդական նշանակություն ունեցող «տրանսպորտային ուղիների ընտրության» հետ:

Կա՞ արդյոք Արցախի կարգավիճակի հարցը Ձեր բանակցությունների եւ համաձայնությունների օրակարգում:

Պարոն Փաշինյան, Դուք այլեւս չեք կարող ներկայացնել հայերին եւ Հայաստանի անունից որեւէ փաստաթուղթ ստորագրել: Քանի որ Դուք արդեն երկու ամիս է Հայաստանի Հանրապետության իրավական դաշտից դուրս եք գործում եւ ոչ մի կապ չունեք ոչ պետության, ոչ էլ ժողովրդի հետ, որի անվան տակ դեռ փորձում եք թաքնվել, շրջապատելով Ձեզ զինված թիկնապահների խիտ շղթաներով, ընդ որում մոռանալով, որ այսօր պահպանության եւ պաշտպանության կարիք ունեն Հայաստանի քաղաքացիները, սահմանները և Սյունիքի բնակիչները:

Ես կցանկանայի իմանալ, թե ինչով են զբաղված պետական ​​կառույցները եւ ինչպե՞ս են մասնակցում այս գործընթացներին և արդյո՞ք դրանց ղեկավարները հասկանում են, որ և իրենք, իրենց գործողություններով կամ անգործությամբ նպաստելով ձեզ, հավասարապես պատասխանատու են կատարվողի համար: Ինչո՞ւ է միայն Հայաստանի օմբուդսմենը պաշտպանում պետության և երկրի քաղաքացիների շահերը, այլ ոչ թե Ազգային ժողովը, Անվտանգության խորհուրդը, Արտաքին գործերի նախարարությունը կամ պաշտպանության նախարարությունը:

Պարո՛ն Փաշինյան, Եթե այս հարցերի պատասխանները Դուք չունեք, ապա անիմաստ է գալ Մոսկվա և նյարդայնացնել և նվաստացնել Ռուսաստանի երեք միլիոնանոց հայկական համայնքին ձեր այստեղ հայտնվելով: Ռուսաստանի հայ համայնքը սպասում է ձեր հրաժարականին, այլ ոչ թե Մոսկվա ժամանմանը»: