ԱՄՆ-ում 25 քրեական գործ է հարուցվել երկրի ներսում իրականացվելիք ահաբեկչության հոդվածով
ԱՄՆ-ի իշխանությունները ավելի քան 25 քրեական գործ են հարուցել ահաբեկչության հոդվածով: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչ,դեմոկրատ Ջեյսոն Կրուն:
Քրեական գործերը կապված են օրեր առաջ երկրում տեղի ունեցած անկարգությունների և Կապիտոլիումի շենքի «գրավման» հետ: Կրոուն նշել է, որ վերոնշյալ գործի շրջանակներում խոսել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռայան Մակկարտիի հետ, որպեսզի պարզեն, թե արդյոք զինվորականներ մասնակցե՞լ են զանգվածային անկարգություններին, թե ոչ:
Ընդգծենք, որ ըստ որոշ տեղեկությունների ԱՄՆ-ի ավելի քան 25 զինվորական կապ ունի ահաբեկչության հետ կապված քրեական գործի հետ: