Ովքե՞ր են գիշերը Ստեփանակերտում կրակոցներ արձակել. պարզաբանում է ԱՀ նախագահի խոսնակը. 168.am
Այսօր մամուլը գրեց, թե իբր ադրբեջանցիները գիշերը մտել են Ստեփանակերտ և կրակոցներ արձակել մի քանի ուղղություններով:
168.am-ը պարզաբանման համար դիմեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանին, որը հերքեց մամուլում տարածված տեղեկությունը, ապա ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել իրականում:
«Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 2 ստեփանակերտցիներ են եղել, որոնք Ստեփանակերտի մի քանի թաղամասերում հասցրել են ավտոմատով օդ կրակել ուշ գիշերին՝ ժամը 2-3-ի սահմաններում, միգուցե մի քիչ ավելի ուշ:
Այս պահին նրանք ձերբակալված են և ոստիկանությունը համապատասխան քնություն է իրականացնում»,- հայտնեց Վահրամ Պողոսյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: