Մեծ աղետից ավելի քան քառորդ դար անց (տեսանյութ)
«Մեծ աղետից ավելի քան քառորդ դար անց». այս խորագրով տեղի ունեցավ լուսանկարների ցուցահանդես: Միջոցառման նպատակն էր եւս մեկ անգամ տեղական եւ կենտրոնական իշխանություններին հիշեցնել, որ 88-ի աղետալից երկրաշարժից հետո էլ դեռ Գյումրիում կան երեք հազարից ավելի անօթեւաններ ու 88-ից ավելի վթարային կառույցներ, որոնք պարբերաբար փլուզվում են: Պաշտոնյաները, այս հարցում շտապողական չեն՝ խնդրի լուծումներ չեն փնտրում: Այն տպավորությունն է Գյումրիում, որ պատասխանատուին ձեռնտու է, որ վթարային բազմաբնակարանները փլուզվեն՝իրենց գործն է հեշտանում:
Միջոցառմանը մասնակցում էին լուսանկարիչներ՝Գյումրիից, Երեւանից եւ Մոսկվայից:
Ցուցահանդեսի կազմակերպիչ Վահան Թումասյանը եւ մասնակիցները Newspress.am-ի հետ զրույցում հաստատեցին, որ տնակներում ապրելը անհնար է:
Մանրամասները՝ տեսանյութում: