Ադրբեջանից սպառնում են «Բայրաքթարով» հարվածել ՀՀ պաշտոնատար անձանց. Մարուքյան
Հույս ունենք, որ այսօր Մոսկվայում ի հավելումն ռազմագերիների վերադարձի հարցի Ալիևին նաև կզգուշացնեն, որ Հայաստանի պաշտոնատար անձանց «Բայրաքթարով» հարվածելու սպառնալիքները նոր սադրանք են նոյեմբերի 9-ին ստորագրված տխրահռչակ հայտարարությունից հետո և դրա ակնհայտ կոպիտ խախտում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Նաև կարելի է հուշել, որ այցերը շարունակվելու են, իսկ նման սպառնալիքները՝ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված ուժի սպառնալիքի արգելքի սկզբունքի խախտում կամ առնվազն՝ ահաբեկչական ակտի սպառնալիք»,-հավելել է նա: