Անկարայում 4․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Հունվարի 11-ին Անկարայի Քալեջիք շրջանում 4․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 22։53-ին։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 12 կմ խորության վրա։ Նյութական և մարդկային կորուստներ չկան։