Ալիևն արդեն Մոսկվայում է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Մոսկվա, որտեղ այսօր կայանալու են Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է Minval.az-ը:
ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն մանրամասնել է, որ Ալիևի ավտոշարասյունն ուղևորվում է դեպի Կրեմլ: