Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔՄոսկվան առաջիկայում նոր եւ ավելի ծանր հարվածներ կհասցնի ՈւկրաինայինՌուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչինԱնահիտ Մանասյանը մշտապես է ընդգծում, որ խնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունԴավիթ Իվանյանը ներկայացրել է Հայաստանի քայլերըԶելենսկին Թրամփին նշել է, որ Կիեւը պատրաստ է Ռուսաստանի հետ էներգետիկ հրադադարիՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերինՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանինՊուտինն ասել է, որ եթե Զելենսկին ցանկանում է, կարող է գալ Մոսկվա. ՊեսկովԱնկախության 35-ամյակի առթիվ ԲՏԱՆ և Ռազմարդյունաբերության կոմիտեի աշխատակիցները պարգևատրվել ենԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարինԱռաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ
«Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերությունն առանց մրցույթի խոշոր գումարի պայմանագիր է կնքել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերության հետ
Շոու-բիզնեսով զբաղվողի ու իրական արտիստի սահմանը. արժեքներ, որոնք փողով չեն չափում
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՔըրքորյան փողոցում բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր
Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Առինջում օտարման ոչ ենթակա և կադաստրային արժեքի շուրջ 99․94 տոկոս նվազեցմամբ հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին
Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչԴատախազությունը պահանջում է «Երևանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույք, շուրջ 130 միլիոն դրամԵրևանում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը Շենգավիթի ոստիկանները կանխել են տղամարդու ինքնասպանության փորձըՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ինկներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով
Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ)
Բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը․ ՄԻՊ (տեսանյութ)TRIPP նախագիծը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Փաշինյանը մասնակցել է «Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկմանը Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե ՄելիքյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի զինվորների համար նախատեսված սննդի պատրաստման գործընթացին․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա հողատարածք. Դատախազությունը հաշտության համաձայնություններ է կնքել
Հերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, բիտաներ, արյան հետքեր, կոտրած շշեր և քարեր
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանըՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 23-ի դրությամ
Քաղաքականություն

Ինչպե՞ս կարելի է մեկ անգամ ծնվել և այն էլ ստյոպասաֆարյան․․․

Հանրային խորհուրդը, ասում են, նախագահ ունի, որն էլ իր հերթին անուն ազգանուն ունի։ Այս մարդը (ներեք մեզ, մարդի՛կ) օրը 24 ժամ զբաղված է Ֆեյսբուքում իր փոքրիկ ավազակախմբով, բայց իրենց մեծաքանակ կեղծ էջերով Նիկոլի պաշտպանությունը կազմակերպելով։ 

Ստյոպան հին սուտասան է, և այդ մասին բազում-բազմաթիվ ապացույցներ կան․ նա բազմիցս է կեղծ տեղեկություններ նետել լրատվադաշտ՝ միայն թե փրկի իրեն պաշտոնի բերած շեֆից։ Բայց, հին գրանտակեր, ասել է թե՝ փողասեր Ստյոպան միայն այդ ոչինչ չնշանակող պաշտոնի համար չէ, որ Նիկոլի կողքին է։ Ոչ էլ իր պետության՝ Նիկոլի, սիրույն է ինքնաոչնչացմամբ զբաղված։ Նա այլ շահեր ունի՝ առավել նյութական։ Չմանրանանք։ 

Իսկ որ Ստյոպան ու իր շեֆը երբևէ որևէ օգուտ չեն տվել արդեն մեր հայրենիքին՝ Հայաստանին ու Արցախին, այլևս փաստ է։ Ստյոպան և իր ավազակախումբը, օրինակ, երեկ ջանք ու եռանդ չէին խնայում՝ համոզելու, որ Նիկոլն արդեն Մոսկվայում է։

Մի հայտնի անիծող էլ գրել էր, թե իբր իր՝ օդանավակայանում աշխատող սանիկն է այդ մասին ասել։ Սրանք այնպես են լծվել Նիկոլի համապատասխան վայրը մտնելու գործին, որ իրենց գրածով իրենց շեֆին ներկայացրել են իբր թուլամորթ, վախկոտ ու փախեփախ ման եկող մեկի, ում ո՛չ մեկնելու, ո՛չ Մոսկվա ժամանելու մասին նույնիսկ պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել։ Տեսանք՝ Ստյոպան խաբում էր հերթական անգամ։

Սույն պարոնն ասում է՝ «Ես լիքը անձնական բան կարող եմ ներել, բայց պետությանս դեմ գործելը՝ ոչ»։ Իսկ ինչպե՞ս է ներում սույն պարոնը նախ ինքն իրեն, հետո իր շեֆին։ Նիկոլին ցանկացած սատարող պատասխանատվության ստորագրություն է դրել 5000 զոհերի, անթիվ-անհաշիվ վիրավորների ու հաշմանդամություն ձեռք բերածների, խեղված ճակատագրերի, կիսատված ընտանիքների, ռազմագերիների, Արցախի 75 տոկոս կորստի, Սոտքի, Շուռնուխի, Որոտանի կորուստների համար, ու այսօր էլ ինքնիշխանության վերջնական կորստի համար։ 

Պետության դեմ չի՞ գործում Փաշինյանը, երբ ինքը համատեղ հայտարարության բոլոր կետերը հլու գառան պես կատարել է, իսկ Ալիևը հրադադարից հետո անգամ գերիներ է տանում, այդ թվում՝ կանանց, իսկ ինքն այսօր գնում է՝ նույն սեղանի շուրջ նստելու նրա հետ։ Պետության դեմ չի՞ գործում Փաշինյանը, երբ ինքն ու իր դիվանագիտությունը գլխովին տապալվում են, իսկ իր ԱԳ նախարարը ցինիկաբար մեղքը բարդում է բանակի վրա՝ լավ գիտակցելով, որ սպառազինության խնդիր է եղել։ Պետության դեմ չի՞ գործում, երբ մոռանալու է տալիս գլխատված ծերերին, տանջամահ արված գերիներին, գերեզմանների պղծումը ու պատրաստվում է Նախիջևանով ՌԴ գնալ, ադրբեջանցիներին առանց վիզայի Հայաստան թողնել, իսկ Փաշինյանի նախարարն ու պատգամավորն էլ Ադրբեջանի հետ առևտրաշրջանառության են պատրաստ։ Պետության դեմ չի՞ գործում, երբ որևէ տառ Ալիևին չի հակադարձում, երբ վերջին ամենօրյա գրաֆիկով ստորացնում է իրեն ու նաև Հայաստանը։

Պետության դեմ չեն գործում։ Ճիշտ է Ստյոպան։ Պետություն չի մնացել, որ պետության դեմ էլ գործեն։ Մնացել է ինչ-որ հողակտոր՝ ինչ-որ մարդկանցով բնակեցված ու Ռուսաստանի ու Թուրքիայի քմահաճություններին մնացած հայրենիք․․․ 

Արցախի հերոսի մայր Կարին Տոնոյանը լավ արտահայտություն էր արել՝ մեր երկիրը «հոգատարորեն» է ավերվել։

Ո՞ւր էր տղաների և աղջիկների բանակը, որոնք այսօր պատեհ-անպատեհ շների պես արձակվում ու հարձակվում են ցանկացածի վրա, ով ասում է՝ Նիկոլի աչքի վերևում ունք կա։ Միջազգային մամուլի մեկնաբանություններում պատերազմի օրերին ներկայիս ընդդիմադիրներն էին արժանի պատասխան տալիս ադրբեջանցիներին։ Ո՞ւր էին այդ ժամանակ ֆեյքերն ու ֆեյքուհիները, որ այսօր էլ հարձակվել են Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց ակցիա իրականացնողներին։ Լռում էին ճիշտ այնպես, ինչպես Նիկոլն Ալիևի առաջ։ Ուրեմն լռելու հրահանգ կար։ 

Այս ֆեյքերի հետևում թաքնվող մարդիկ, այդ թվում՝ Ստյոպան, հայրենիք չունեն, նրանց հայրենիքը Նիկոլն է, այլապես որևէ կերպ հնարավոր չէ արդարացնել Նիկոլին և յուր խայտառակ պարտությունը/առուծախը։ 

Եվ Ստյոպային չէինք էլ անդրադառնա՝ ավելորդ անգամ կարևորելով նրա խղճուկ անձը, պարզապես ստյոպասաֆարյանը հավաքական կերպար է, որը մարմանավորում է տարոնչախոյաններին, թերեզասարգսյաններին, քպխոսնակներին ու նրանց նմաններին։ 

Մեզ միայն մի հարց է անհանգստացնում՝ ինչպե՞ս կարելի է մեկ անգամ գալ այս աշխարհ, և այն էլ ստյոպասաֆարյան՝ անհայրենիք, անսկզբունք ու ստախոս։ 

NEWSPRESS.am