«Միայն թե հները չվերադառնան» ասողները, ըստ էության, խոստովանում են, որ իրենց համար ավելի լավ է պետությունն ունենա թույլ ղեկավար, քան ուժեղ. Վրթանեսյան
Անկախացումից այս կողմ Հայաստանի ամենաթույլ ղեկավարը Նիկոլն է։ «Միայն թե հները չվերադառնան» ասողները, ըստ էության, խոստովանում են, որ իրենց համար ավելի լավ է պետությունն ունենա թույլ ղեկավար, քան ուժեղ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
«Բայց երբ նույն մարդկանց հարցնում ես, թե ինչ հատկություններով օժտված ղեկավար են ուզում, սկսում են նկարագրել Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ինչ-որ հիբրիդի։
... բայց որ Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը չլինեն։
... բայց փորձառու լինեն։ Ուժեղ լինեն։ Լավ դիվանագետ լինեն։ Ռուսների հետ լավ հարաբերություններ ունենան։ Եվրապայում էլ։ ԱՄՆ-ում էլ։ Ֆեյսբուքում ամբողջ օրը լռված չլինեն, քիչ խոսեն, շատ աշխատեն։ Բոլտերը ձգեն։
... բայց հները չլինեն։
Եվ մինչ չկողմնորոշված կույսի պես իրենց պատեպատ են տալիս, երկրի ղեկին մնում է թույլ, ապիկար, խաբեբա, խառնակիչ, դավաճան չմոն»,-գրել է Վրթանեսյանը: