Ուզբեկստանում հղի կինը փորձել է վաճառել իր չծնված երեխային
Ուզբեկստանի Բուխարա շրջանի ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել հղի կնոջ, ով փորձում էր իր չծնված երեխային 5000 ԱՄՆ դոլարով վաճառել:
Այս մասին տեղեկացնում է երկրի ներքին գործերի նախարարությունը: Ըստ նախարարության մամուլի ծառայության, իրավապահ մարմինները հայտարարություն են ստացել այն մասին, որ Բուխարայի շրջանի մի բնակիչ, որը չորս ամսվա հղի է, փորձում է չծնված երեխային վաճառել 5000 դոլարով:
Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ: Նախատեսվում է, որ կինը կազատազրկվի 8-12 տարի ժամկետով: