Քանի Նիկոլը Հայաստանի վարչապետն է՝ չի լինելու գերիների վերադարձ. Սամսոնյան
Քաղաքացիական գիտակցության ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ասել եմ ու ասելու եմ՝ քանի Նիկոլը Հայաստանի վարչապետն է՝ չի լինելու գերիների վերադարձ: Հայաստանը բացի հողային կորուստներից, որևէ նվաճում չի ունենալու:
Տնտեսական անկումը շարունակվելու է, կենցաղային և պարենային ապրանքները շարունակելու են թանկանալ:
Ներդրումներ չեն լինելու: Քաղաքական կայունություն չի լինելու: Մեր ազգային արժանապատվությունն ամեն օր ու ժամ ավելի է տրորվելու:
Եթե այսքանը դեռ չգիտակցողներ կան, ուրեմն՝ մենք շատ շուտով պետություն էլ չենք ունենալու»: