Իլոն Մասկը մեկ օրում կարցրել է 13,5 միլիարդ դոլար
«SpaceX» և «Tesla» ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը «Forbes ի աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականից իջել է երկրորդ հորիզոնական այն բանից հետո, երբ նրա կարողությունը մեկ օրում ընկավ 13,5 միլիարդ դոլարով և կազմեց176,2 մլրդ դոլար։
Մասկն առաջատարի դիրքում զիջեց «Amazon»-ի ղեկավար Ջեֆֆ Բեզոսին, որի կապիտալը գնահատվում էր $ 182,1 միլիարդ: «Louis Vuitton»-ի նախագահ Բեռնար Առնոն զբաղեցրեց երրորդ տեղը ` 154,6 միլիարդ դոլար կարողությամբ, իսկ չորրորդ տեղը զբաղեցրեց «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գեյթսը` 121,4 միլիարդ դոլար:
«Facebook»-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը 94 միլիարդ դոլար կարողությամբ փակեց հինգ առաջնորդներին: