Պեսկովը հաստատել է, որ Հայաստան բժիշկների խումբ է ժամանել եռակողմ բանակցություններից առաջ
Մինչ Փաշինյան-Պուտին-Ալիև բանակցությունները Մոսկվան Երևան ու Բաքու բժիշկների հատուկ խմբեր է ուղարկել:
Ռուսական «Կոմերսանտում» հրապարակված հոդվածում լրագրող Անդրեյ Կոլեսնիկովը գրում է. «Ինչպես հայտնի է, բոլորը, ովքեր հանդիպում են Վլադիմիր Պուտինին անձամբ, պարտավոր են կարանտինում լինել: Պարոնայք Փաշինյանի ու Ալիևի դեպքում այդպես չեղավ»:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույն լրագրողի հետ զրույցում հայտնել է, որ մի խումբ ռուս բժիշկներ են մեկնել երկու երկրներ Մոսկվայի հանդիպմանն ընդառաջ, սակայն ինչ նպատակով՝ Պեսկովը հրաժարվել է մանրամասնել: