Կորցրել ենք ոչ միայն հայրենիքի կեսը, այլև՝ հույս, ապագա, պետականություն, հեղինակություն. միջազգայնագետ
Մոսկովյան հանդիպումը կարևոր դիվանագիտական ձեռքբերում որակելը նույնն է, ինչ պատերազմը կարևոր ռազմական ձեռքբերում որակելը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Երկու դեպքում էլ մենք որևէ բան չենք ստացել՝ միայն հանձնել ենք ու կորցրել: Կորցրել ենք ոչ միայն հայրենիքի կեսը, այլև հույս, ապագա, պետականություն, սուբյեկտայնություն և հեղինակություն: Մնացածը լոլո է»,-գրել է Սարգսյանը: